Այսօր հանդիպելու եմ զինծառայող Յուրի Բրոյանի հետ։ Այս մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակտիվ է այս գործում եւ մշտապես կապեր է պահպանում ինչպես զինծառայողի հարազատների, այնպես էլ փաստաբանի հետ։ Թաթոյանն ավելացրել է, որ Բրոյանի պահման տեսակետից տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման որոշ տարրեր այն պայմանների առումով, որոնցում նա գտնվել է հոգեբուժական հաստատությունում։ «Բայց մեր գրասենյակի միջամտությունից հետո նրան առանձնացրել են, եւ հիմա պահման պահմաններն ավելի լավ են, քան կային»,- նշել է նա։ Օմբուդսմենը պարզաբանել է, որ հիմա ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, եւ քանի դեռ դա ավարտված չէ, անհնար է ասել, թե արդյոք եղել են խոշտանգումներ Յուրի Բրոյանի հանդեպ, թե ոչ։ «Գրասենյակն այդ գործը պահում է ուշադրության կենտրոնում։ Ցանկացած պպարագայում, մենք անթույլատրելի ենք համարում խոշտանգումների կիրառումը, եւ դրա վերաբերյալ բոլոր գործերը պետք է հետաքննվեն մանրակրկիտ, հատկապես եթե դրանք վերաբերում են զինծառայողներին»,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ զինծառայող Յուրի Բրոյանի հետ կապված միջադեպը, որի մոտ հայտնաբերել են հոգեկան բնույթի խնդիրներ, բայց նա ծառայության է զորակոչվել 2018-ին եւ ծեծվել հրամանատարի կողմից, տեղի է ունեցել անցած տարի։ Դրանից հետո զինվորին տեղափոխել են Հոգեկան առողջության կենտրոն։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44