«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016թ.-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի հուշատախտակի մոտ: «Մենք Վանոյանի օգնությամբ ենք այդ գունդը ստեղծել: Ամեն անգամ այստեղ գալուց զայրույթ եմ զգում նման գործողությունների հանդեպ ու գլուխս եմ խոնարհում նրանց հերոսության առջև: «Սասնա ծռերի» անդամներին կոչ կանեի եկեղեցում մոմ վառեն, ապաշխարեն, և ոչ թե՝ իրենց հերոս ներկայացնեն: Այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռերի» անդամների մամուլի ասուլիսը, ու ես նրանց խոսքերում բացարձակապես զղջման, ներողության արտահայտություն չզգացի: Հույս ունեմ, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի, և նրանք կստանան իրենց պատիժը, ոչ թե իշխանությունների կողմից ազատ կարձակվեն, կզբաղվեն քաղաքական գործունեությամբ, սեպ կխրեն Հայաստանի և Արցախի միջև ու կփորձեն այս օրը հարամել ու համարել հուլիսյան ապստամբության օր: Դա արդեն ամեն ինչի վերջն է: Ընդ որում, հասել են այն աստիճանի, որ փորձում են Սահմանադրության մեջ ներառել զինված ապստամբության իրավունքի իրավական նորմը: Սա ցինիզմի դասական օրինակ է»,- հավելել է ոստիկանության գնդապետ, ներկայումս «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Ռոբերտ Մելքոնյանը: Նշենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է. «2016 թվականի հուլիսի 17-ին զինված ահաբեկչական խմբավորումը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը, ինչի արդյունքում եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին ոստիկաններ, թալանվեց բանկոմատ, այրվեցին, ոչնչացվեցին ծառայողական ավտոմեքենաներ և պետական այլ գույք: Այդ ահաբեկչական գործողության արդյունքում սպանվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ովքեր չընկրկեցին և զոհվեցին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Կրակոցները, որոնց զոհ գնացին մեր ոստիկանները, իրավամբ կրակոցներ էին նաև մեր պետության, մեր պետականության դեմ»: Անի Կարապետյան
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44