Թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ունի բավարար կարողություններ՝ երկիրը կառավարելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկոյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ անփորձ պատգամավորներ կան, Փաշինյանը նշեց. «Փորձառու կադրերը չե՞ն ՀՀ-ն հասցրել այդ վիճակին: Ինչի՞ մեջ փորձառու: Այն, ինչ մենք ուզում ենք անել... մեզնից առաջ բազմաթիվ փորձառու հեղափոխականներ չկարողացան հեղափոխություն անել, հիմա կա երիտասարդ թիմ: 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել ԱԺ պատգամավոր, նախարար և այլն:
Մեզնից առաջ տեսեք, թե ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել, ովքեր փորձել են իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել: Իսկ երիտասարդների թիմն արեց այն, ինչ արել է և հիմա երկրորդ փուլում պետք է անի տնտեսական հեղափոխություն, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս անթերի ենք՝ ինձնից սկսած: Իդեալականացման փորձերը չեմ ընդունում, բոլորս թերություններ ունենք, սխալական ենք, խնդիրն այն է՝ նվիրվա՞ծ ենք գաղափարին, թե ոչ:
Ես ինքս ինձնից գոհ չեմ: Դա նշանակում է, որ ուրիշ ոչ մեկից չեմ կարող գոհ լինել: Նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա երբեմն դեմոտիվացնում է մարդկանց, փորձում եմ հաղթահարել ու արտահայտում եմ իմ գոհունակությունը, բայց, ընդհանուր առմամբ, ես ինձնից գոհ չեմ»,- ասաց Փաշինյանը:
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
12:24 23.10.25
12:03 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
10:03 23.10.25
10:23 23.10.25
12:22 23.10.25
11:34 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02