Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են:
Tert.am-ի տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումը, որը մատնանշում է ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր, և գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Դավիթ Գրիգորյանը, բավարարելով միջնորդությունը, կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին:
Tert.am-ի տեղեկություններով փետրվարին դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող գործով դատական նիստին արձանագրությունը կազմվել է ձեռագիր՝ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով: Փաստաբան Գարիկ Մալխասյանն արձանագրության ձեռագիր կազմվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ արձանագրությունը կեղծել են:
Դատախազությունը փետրվարին քրեական գործի հարուցումը մերժել է, սակայն վերջերս, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո նույն մերժված հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու որոշումը վերացրել է և հարուցել քրեական գործ: Դատավորի աշխատասենյակում խուզարկությունն արվել է հենց այդ՝ սկզբից մերժված, հետո հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ այդ գործի վերաբերյալ այս պահին որևէ մեկնաբանություն չի տալիս:
Tert.am–ը փորձեց կապ հաստատել փաստաբան Գարիկ Մալխասյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, իսկ «Ֆեյսբուք»–ով ուղարկված հարցերը տեսնելուց հետո փաստաբանը չպատասխանեց:
Նյութը հրապարակելուց կարճ ժամանակ անց փաստաբանը պատասխանեց նամակագրությանը, նշելով, որ այս պահին բացի այն, որ իր վստահորդը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, այլ տեղեկություն չի կարող հայտնել:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01