Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշեց, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռևս այդ տվյալները չեն կարող հնչեցնել:
«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,-ասաց նա:
Վարդան Մովսիսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար. «Այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»:
Հարցին՝ բերման ենթարկվածների մեջ կան մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանն ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, դեռ ուսումնասիրություն է իրականացվում:
Փոխոստիկանապետը հաստատեց, որ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, և այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն: «Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- ասաց նա և նշեց, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:
ՀՀ փոխոստիկանապետն ասաց, որ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ. «Իրավիճակն, իհարկե, կայուն են, բայց կարող են լինել անցանկալի իրավիճակներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահել»:
Դիտարկմանը՝ կարծիք կա, որ Իջևանում ոստիկանների նկատմամբ կիրառված ուժը ոստիկանության թուլության նշան է, փոխոստիկանապետն ասաց՝ չի կարծում, որ այդ իրավիճակը ոստիկանության թուլության արդյունք է. ոստիկանությունն իր գործողություններն իրականացնում է օրենքի սահմաններում:
Վարդան Մովսիսյանը հերքեց բնակիչների պնդումները, որ «կարմիր բերետավորներ» ուժ են կիրառել նրանց նկատմամբ: Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ բնակիչներն ընդամենը աշխատանք են ուզում, նա նշեց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ:
«Ինչ աշխատատեղ են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երևի թե, ապօրինի անտառահատումն ավելի հեշտ օգուտ է բերում, քան օրինական ամսական աշխատանքը»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01