ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ խորհրդի նիստին Նախշուն Տավարացյանը նախ նշեց, որ հուլիսի 11-ից, երբ ինքը օրենքի պահանջը կատարելով երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ, դա, չգիտես ինչու, հանրության մեջ առաջացրեց մի մեծ ալիք. այդ հանգամանքը մեկնաբանեցին «իրավաբան-գիտնականները»: Նա ցավով նկատեց, որ այդ «իրավաբան-գիտնականները» համարվում են ԲԴԽ անդամ:
Տավարացյանը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ արդյոք չի՞ պատրաստվում ինքնաբացարկ հայտնել և հիշեցրեց. «Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը գտնվել է ԲԴԽ-ում, որի անդամ եմ հանդիսանում նաև ես, և այդ պալատի վերաբերյալ քննվող գործում դուք ինքնաբացարկ եք հայտնել` նկատի ունենալով, որ ձեր հոր գործը գտնում է Վճռաբեկ դատարանի այդ պալատի վարույթում, հետևաբար դուք չեք կարող լինել անկաշկանդ: Մի մոռացեք, որ ես այդ պալատի անդամ եմ: Արդյոք չե՞ք պատրաստվում ինքնաբացարկ հայտնել»:
Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց, որ Նախշուն Տավարացյանը ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ տեղեկացված չէ:
«Իմ հոր գործը որևէ ատյան և որևէ մեկը չի կարող փաթաթել իմ վզին և ինձ դարձնել հլու հնազանդ, որովհետև իմ հայրը ինձ դաստիարակել է այնպես, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրային շահը բախվում է իմ ընտանեկան, մասնավոր շահին, ես պետք է գերադասեմ հանրային շահը»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը և հավելեց, որ գիտակցում է՝ Նախաշուն Տավարացյանը ցասում կունենար: Նա ավելացրեց, որ ինքնաբացարկ տալու հիմք չունի:
Հիշեցնեք, որ 2018-ին որպես ԲԴԽ անդամ ընտրված, ապա անմիջապես հրաժարականի դիմում ներկայացրած, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը անցած շաբաթ՝ հուլիսի 11-ին դատավորների ընդհանուր ժողովում երդվեց որպես ԲԴԽ անդամ։ Նա նաև հայտարարեց, որ անցյալ տարի հրաժարականի իր դիմումը չէր ընդունվել։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44