Կախված՝ թե մենք ինչ բնույթի խոսք ենք իրականացնում, դրանով է պայմանավորված պաշտպանության շրջանակը. այս տեսանկյունից խոսքի ազատությունը հետաքրքրիր պարադիգմա ունի: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
«Մի կողմից դա քաղաքական ժողովրդավարության անկյունաքարն է և առանց քաղաքական խոսքի չենք կարող ունենալ ժողովրդավարական արժեքներ, մյուս կողմից, եթե բացարձակ ընկալենք խոսքի ազատությունը և թույլ տանք ցանկացած խոսք, այդ թվում ժողովրդավարական արժեքներ քայքայող խոսք, մենք վերջ կտանք ժողովրդավարությանը: Հետևաբար, պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացնմանը, բայց մյուս կողմից՝ արդեն իսկ ձևավորված ժողովրդավարության արժեքները չի զրկի պաշտպանությունից»,- նշեց նա:
Սահակյանի կարծիքով՝ միջազգայնորեն որոշ տենդենցներ կան՝ ուժեղացվում է ատելություն, բռնություն, խտրականություն քարոզող խոսքը, բայց, ըստ նրա, սա չի նշանակում, որ քաղաքական խոսքի պաշտպանության շրջանակները նեղացվում են:
«Քաղաքական գործիչներին քննադատելուն ուղղված խոսքը կարող է պարունակել չափազանցվածություն և որոշակի վիրավորանքի տարրեր, որը քաղաքական գործիչների դեպքում կարող է թույլատրելի լինել: Քաղաքական գործիչները կայացնում են մեզ բոլորի համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներ և այդ որոշումների բացասական հետևանքները կրելու են բոլորը: Հետևաբար, վերջիններիս քննադատելու տեսանկյունից պարտավոր են ավելի բաց լինել և ընդունել խիստ քննադատությունները: Այս տեսանկյունից ես չէի ասի, որ եվրոպական ստանդարտները մեղմացման միտումներ են ցուցադրում»,- հայտարարեց Սահակյանը:
Նա բերեց ՄԻԵԴ-ի որոշման օրինակ, երբ լրագրողը հիմար էր անվանել քաղաքական գործչին, ինչն այդ երկրի դատարանները դատապարտել էին. «Սակայն Եվրոպական դատարանի մոտեցումը հստակ էր՝ այստեղ գործ ունենք կլասիկ քաղաքական խոսքի պաշտպանության հետ և լրագրողներն ու այլ անձինք կարող են խիստ քննադատության ենթարկել քաղաքական գործիչներին՝ առանց վախենալու ներգործության միջոցներից»:
Նրա խոսքով՝ որպեսզի ատելություն և բռնություն սերմանող խոսքի պայքարն առավել արդյունավետ լինի, առաջարկվում են մի քանի միջոցներ: «Կարևորվում է մոնիտորինգը: Այսինքն՝ ատելություն և բռնություն սերմանող խոսքի դեպքերի արձանագրումը, ժամանակի մեջ դրանց տարածման աստիճանի նվազումը կամ բարձրացումը: Անընդհատ դեպքերի զարգացմանը հետևելը կարևոր է, և սա այն նախադրյալն է, որը կօգնի արդյունավետ պայքարին»,- նշեց նա:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դրանից հետո նախատեսվում է ապահովել արդյունավետ օրենսդրական դաշտի առկայություն: «Այս տեսանակյունից ՀՀ օրենսդրությունը եթե ունի լուծումներ վիրավորանքի, զրպարտության տեսանակյունից, ապա նույնը չենք կարող պնդել ատելության և բռնություն սերմանող խոսքի պարագայում: Չունենք հատուկ հանցակազմ քրեական օրենսգրքում, որը լիարժեքորեն կքրեականացնի այդ արարքը: Ընդամենն ունենք որոշ տարրեր: Մեր քրեական օրենսդրությունը պետք է վերանայվի, որպեսզի համապատասխանեցվի ատելություն սերմանող խոսքի դեմ պայքարի միջազգային ստանդարտների ընկալումներին և դրան համարժեք ներդրվեն քրեաիրավական միջոցներ»,- շեշտեց նա:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55