2019 թվականի հունիս ամսին Երկիր մոլորակում 20-րդ դարի նույն ամիսների միջին ջերմաստիճանի համեմատ ավելի շոգ է եղել 2,2 աստիճանով, հաղորդում է BBC-ն՝ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչությանը հղումով:
Զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ-ում սպասվող «վտանգավոր ջերմային ալիքներին» ընդառաջ, նշվում է, որ շոգն առավելապես զգացվել է Եվրոպայի որոշ հատվածներում, Ռուսաստանում, Կանադայում և Հարավային Ամերիկայում: Ավելի վաղ հրապարակված զեկույցներից մեկի համաձայն՝ այս տարվա հունիսիս Անտարկտիկայում սառույցների ռեկորդային փոքր ծավալ է գրանցվել:
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային ազգային վարչությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը +43,3 աստիճանի կհասնի, ինչն ազդեցություն կունենա 10 մլն մարդու վրա:
Հայտնի է, որ ջերմաստիճանի ուսումնասիրության պատմության մեջ՝ 1880թ.-ից ի վեր, 10 ամենաշոգ հունիս ամիսներից 9-ը դիտվել են վերջին 9 տարիներին:
Գիտնականները նախազգուշացրել են, որ կլիմայական փոփոխությունների արդյունքում կշարունակվեն ռեկորդային ջերմաստիճաններ գրանցվել:
«Կլիմայական փոփոխությունների պատճառով Երկիրը տենդով է բռնկվել, որը չի անցնի: Սա ռեկորդային շոգի առումով վերջին ամառային ամիսը չի լինի»,- ասել է ամերիկացի կլիմայագետ Քեթի Դելլոն:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44