ARM | RUS |

Մասնագետները փորձում են լուծել Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու կայծակից ճաքած գմբեթի նորոգման հարցը

19.07.19 | 17:30

Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի հյուսիսային նիստերը 2018 թվականի սեպտեմբերի 9-ի կայծակի ուժգին հարվածից վնասվել են։ Գմբեթի վրա մաքրման աշխատանքներ կատարելիս մասնագետները հայտնաբերել են, որ ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել են ու լայն ճեղքեր առաջացրել։ «ՀՀ»-ի թղթակցին այս մասին հայտնեց Գանձասարի վանահայր տեր Սահակ վարդապետ Շաքարյանը. «Փորձում ենք լուծել այս կարեւոր հարցը։ Մաքրման աշխատանքներ կատարելիս արձանագրեցինք, որ քարերն ամբողջությամբ վնասվել են։ Սա թերեւս եկեղեցու խնդիրներից ամենաառաջնայինն է։ Գանձասարը օծման օրվանից առ այսօր հինգ անգամ հիմնանորոգվել է։ Վերջինը՝ 1992 թվականին, եւ մինչ օրս աշխատանքներն ընթանում են»։
Ինչպես տեղեկացրեց հայր սուրբը՝ եկեղեցու 777-ամյակին ընդառաջ Գանձասարում վերանորոգվել են շենքերի տանիքներն ու ծածկերը, կանաչապատվել է տարածքի ահռելի հատված, վերանորոգվել են միաբանական խցերն ու քառուղիները։ «2017 թվականին մենք մեծ հանդիսությամբ նշեցինք եկեղեցու օծման 777-ամյակը։ Տոնակատարությունների նախաշեմին կյանքի կոչեցինք տարբեր ծրագրեր՝ հրատարակչական, բարեկարգման աշխատանքներ՝ շնորհիվ նաեւ մեր հավատավոր հայորդիների։ Հուրախություն օտարերկրյա զբոսաշրջիկների՝ 11 լեզվով լույս ընծայեցինք Գանձասար վանքի համառոտ պատմությունը ներկայացնող նկարազարդ գիրքը։ Ուշագրավ մի ժողովածու լույս տեսավ Արցախի թեմի մասին՝ արխիվային փաստաթղթերի հիման վրա, վերահրատարակեցինք նաեւ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանի աշխատություններից մեկը, որը վերջին անգամ տպագրվել էր 1895թ. Բաքվում»,-պատմեց տեր Սահակը։ Ասաց, որ մեծ ծրագրեր ունեն նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի առիթով։ «Կունենանք գրքերի տպագրություններ, միգուցե նաեւ գիտաժողով։ Ծրագրին դեռ պիտի սրբազանն իր օրհնությունը տա, այս պահին մանրամասնել չեմ կարող։ Նաեւ նկարազարդ պատկերներով գիրք պիտի լույս ընծայենք անցնող 30 տարվա ընթացքում թեմի տարածքում վերանորոգված եւ կառուցված եկեղեցիների մասին»,—նշեց տեր հայրը։
Անդրադառնալով Գանձասարի պատմությանն ու հոգեւոր նշանակությանը՝ տեր Սահակը շեշտեց՝ եկեղեցին եղել եւ մնում է ոչ միայն արցախահայության, այլեւ համայն հայության խորհրդանիշներից մեկը։ Նրա խոսքով՝ վանքի մասին հիացմունք են հայտնել ոչ միայն հայ, այլեւ բազում օտարազգի գիտնականներ։ Օրինակ՝ Ա. Յակոբսոնն ասել է՝ «Գանձասարի վանքը ոչ միայն ինքնատիպ է եւ իր կատարելության մեջ ինքնուրույն, այլեւ բացառիկ է, մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այսպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա»։ Մեկ այլ նշանավոր գործիչ՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բյուզանդագետ Շարլ Դիլը համաշխարհային մշակույթի գանձարան մտած հայկական հինգ հուշարձաններից երրորդը համարում է Գանձասարը՝ Աղթամարի եւ Հռիփսիմեի տաճարներից հետո. «9-րդ դարից Գանձասարի այս բարձունքը եղել է Ջալալյան իշխանական տոհմի ընտանեկան դամբարանը։ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ. Խաչենի Հասան Ջալալ-Դոլա իշխանի միջոցներով։ Եկեղեցու շինարարական աշխատանքներն իշխանն ավարտեց ուղիղ 22 տարում։ Տաճարի խորանի տակ՝ 6 մետր խորության վրա, գտնվում է Ս. Հովհաննես Մկրտչի գլուխը։ Այստեղ ժամանակին շատ են եղել համաքրիստոնեական սրբերի մասունքներ, որոնք, ցավոք, մոնղոլական արշավանքների ընթացքին օտարները կողոպտել, տարել են։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր։ Վարդավառի տոնը Գանձասարի ուխտի օրն է համարվում, քանի-որ 1240 թվականի հենց այդ օրն օծվեց եկեղեցին»։
Պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության համաձայն՝ եկեղեցու օծմանը ներկա են եղել Աղվանքի կաթողիկոս Տեր-Ներսեսը՝ բազմաթիվ եպիսկոպոսներով, մեծ փիլիսոփա ու վարդապետ Վանականը՝ շատ ուսուցիչներով, բարձրաստիճան հոգեւորականներ՝ Հայաստան աշխարհի տարբեր գավառներից։ Գանձակեցին ասում է. «Եվ, երբ եկեղեցին օծումով մկրտվեց, մեծ ճաշկերույթ սարքեց Ջալալը։ Ինքն իր իսկ ձեռքով մատուցեց նստածներին եւ յուրաքանչյուրին, նրա պատվին համապատասխան, առատությամբ նվերներ տվեց ու ճամփու դրեց...»։
Տեր Սահակը ընդգծում է՝ Գանձասարի եկեղեցին ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ հայ ազգային-ազատագրական պայքարի կենտրոնը։ «1701թ. Իսրայել Օրին իր գաղտնի ժողովը Գանձասարի եկեղեցու գավթում է գումարել։ Գավիթը ավելի ուշ է կառուցվել։ Հիմնադրվել է 1261թ.՝ Հասանի եւ նրա կին Մամքանի կողմից, ավարտել է նրանց որդին՝ Աթաբեկը՝ 1266թ.։ Ճարտարապետական բարձրարժեքությամբ այն համարժեք է եկեղեցուն, ու միասին կազմում են զարգացած միջնադարի հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը»,-նշեց Գանձասարի վանահայրը։ Խաչագմբեթ եկեղեցիների տիպին պատկանող Գանձասարի այս հոյակերտ կառույցի արտաքին ճարտարապետության ողջ հարստությունը կենտրոնացված է գմբեթի բազմանիստ թմբուկի վրա։ Թմբուկի քանդակազարդ սյուները կրում են Ադամի եւ Եվայի, մանուկ Քրիստոսը բարուրած Աստվածամոր, Քրիստոսի, ծնկաչոք լուսապսակավոր երկու սրբերի, եկեղեցիների, ցուլերի գլուխների, թեւատարած արծվի բարձրաքանդակներ։ Ըստ ավանդույթի՝ Գանձասարի վանքը կառուցվել է Հովհաննես Մկրտչի մասունքների վրա։ Պատմիչ Մ. Կաղանկատվացու հիշատակությամբ՝ բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո հայտնվում է Արցախի իշխան Ջալալ Դոլայի եղբոր մոտ։ Երբ վերջինս հրաժարվում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից եւ Գանձասար տանելով ամփոփում հողում։ Նույն տեղում հրաշակերտ այս եկեղեցին է կառուցում՝ անվանելով այն Գանձասարի Ս. Հովհաննես։ «1988թ. արցախյան ազատագրական պայքարի օրերին ադրբեջանցիները ամեն կերպ փորձել են ճեղքել այս հատվածը, բազմիցս ռմբակոծել են՝ ձգտելով ավերել, կործանել եկեղեցին, բայց Աստծո հրաշքով եւ իր հավատավոր զավակների աղոթքի շնորհիվ եկեղեցին կանգուն է մնացել։ Սա նաեւ խոսում է Գանձասարի՝ իր մեջ ունեցած մեծ զորության մասին»,-ընդգծում է Գանձասարի վանահայրը։
Ի դեպ, 2015թ.-ից Գանձասարում գործում է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որտեղ պահպանվում եւ ցուցադրվում են պատմական Արցախ եւ Սյունիք նահանգներում գրված հարյուրավոր ձեռագիր մատյաններ, փրկված ձեռագրեր, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ։

Լիանա Սարգսյան

«Հայաստանի Հանրապետություն»


Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի ենթարկել

Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի...

17:47

Այսօր Ծաղկազարդ է

Այսօր Ծաղկազարդ է

00:00

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝...

16:32

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի...

15:35

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

15:08

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են...

14:21

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

14:14

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը. Թրամփ

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը....

13:42

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ. Շարմազանով

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ....

13:17

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ է

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ...

12:49

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա...

12:17

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

11:55

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

11:20

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ»...

11:19

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

10:52

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք. Մանրամասներ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են...

10:35

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

10:09

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է հայտնաբերվել

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է...

09:38

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44