«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչեւ այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրությամբ ամրագրված է նախագահի անձեռնմխելիությունը, ըստ որի, Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Եթե դատարանը որոշի, որ Քոչարյանը գործել է իր լիազորության սահմանում ու անձեռնմխելի է այդ առումով, ապա նրա դեմ քրեական գործը պետք է չեղարկվի: Այն բանից հետո, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց, վարչապետ Փաշինյանը կտրուկ քայլերի դիմեց` կոչ անելով շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը, հանկարծ հայտնաբերելով, որ դատավորները չեն վայելում ժողովրդի վստահությունը եւ պետք է վեթթինգի ենթարկվեն: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ձեւավորվել է նախկին իշխանությունների օրոք, եւ դատարանի նախագահին ու անդամներին Փաշինյանը մեղադրում է նախկին իշխանություններից կախված լինելու մեջ: Ավելին` վարչապետը ուղղակիորեն մեղադրեց Սերժ Սարգսյանին, Հրայր Թովմասյանին եւ Գագիկ Հարությունյանին՝ դատական իշխանությունը յուրացնելու մեջ: Փաշինյանը շատ կոնկրետ կոչ է անում Հրայր Թովմասյանին՝ սեփական կամքով դադարեցնել լիազորությունները, սակայն վերջինս չընկրկեց: Ավելին` որոշեց ձիով քայլ անել եւ Քոչարյանի գործի սահմանադրականության հարցը պարզել եվրոպական կառույցների` ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջոցով: Այս կերպ Սահմանադրական դատարանը, փաստացի, խուսափեց Քոչարյանի գործով ուղղակի հարձակումներից եւ գերադասեց հիմքեր ստանալ ոչ թե որոշումից հետո, այլ առաջ: Վենետիկի հանձնաժողովն արդեն հասցրել է գործող իշխանությունների համար տհաճ գնահատականներ տալ, ինչից հետո Փաշինյանը հրաժարվեց վեթինգի գաղափարից: Եվ հիմա ՍԴ-ում հավանաբար հույս ունեն, որ նման ձեւով ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովին հղում անելով՝ կընդունեն որոշում, որը կասկածի տեղիք չի տա: Այդ դեպքում Փաշինյանը որեւէ հիմք չի ունենա ՍԴ-ին մեղադրել, որ վերածվել է նախկին պաշտոնյաների կողմից «սեփականաշնորհված կրպակի»: Մյուս կողմից՝ ՍԴ նման քայլը թույլ է տալիս մեր երկրին խուսափել հետագա բարդություններից, մասնավորաբար արդեն ընդունված որոշման առումով որեւէ կողմից ՄԻԵԴ դիմելու հեռանկարից: Այս ընթացքում գործող իշխանությունը չի մոռացել, թե ով է կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, իսկ աշխատասենյակն էլ կնքվել է, համակարգիչն` առգրավվել: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարել է, որ խուզարկություն տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում: Թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, Օհանջանյանը չի մանրամասնել։ Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ այդ գործը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Ի դեպ, ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից: Սակայն հիմա հանկարծ նորից վեր է հանվում այս գործը: Կարելի է ասել, որ Փաշինյանի կառավարության եւ ՍԴ-ի միջեւ առճակատումը ավելի է սրվում: Արդեն այնքան է սրվել, որ դուրս է եկել զուտ ներհայաստանյան օրակարգից ու տեղափոխվել Եվրոպա: ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքը Հայաստանը ձեռք է բերել 2018թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած 16-րդ արձանագրության հիման վրա։ Սա կարծես առաջին դեպքն է, երբ իրացվում է այդ իրավունքը, եւ Հայաստանի բարձրագույն դատարանը խորհրդատվական կարծիքի համար դիմում է այդ կառույցներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34