«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում, եւ իշխանությունն այս կամ այն կերպ փորձում է «խելոքացնել»»,- ասաց մեր աղբյուրը: «Պախատ» անողների առաջին շարքում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, բիզնեսները կառավարման տված Գագիկ Ծառուկյանն է, որը, ի դեպ, այս օրերին, իր սովորության համաձայն, «ազգով-տակով» մեկնել է Մոնակո` ակտիվ հանգստի։ «Մեզ մոտ` թե՛ «Առինջ մոլում», թե՛ մնացած բոլոր օբյեկտներում ստուգումներն անվերջ շարունակվում են»,- ասաց «Մուլտի գրուպի» պատասխանատուներից մեկը: Իսկ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունն ի՞նչ վիճակում է։ «Կասեցված է, դատական գործն արդեն մեկ տարի կանգնած է, չնայած շինարարական կազմակերպությանը, ըստ պայմանագրի, ամեն ամիս 66 միլիոն դրամ ենք վճարում»: Ինչո՞ւ չեք կասեցնում պայմանագիրը։ «Դա ենք նախապատրաստում»: Իսկ խոսակցությունները, որ սպորտի նախկին նախարարության, օլիմպիականի շենքը Գագիկ Ծառուկյանի կողմից գնվելու է` ծառայեցվի սպորտային նպատակների, համապատասխանո՞ւմ են իրականությանը, տեղեկություններ կան, որ այն աճուրդի է հանվում։ «Ամեն բան դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34