Facebook-ը, Google-ը եւ Oracle-ը հետեւում են, թե ինչ պոռնոհոլովակներ են դիտում օգտատերերը, նույնիսկ, եթե նրանք դա անում են ինկոգնիտո ռեժիմով, երբ բրաուզերը չպետք է պահպանի դիտումների պատմությունը: Այս մասին հայտնել են Microsoft-ից, Քարնեգիի եւ Փենսիլվանիայից համալսարաններից հետազոտողները: Նրանք վերլուծել են 23 հազար պոռնոկայքեր եւ դրանցից յուրաքանչյուրում փնտրել են տրեկեր, որոնք տվյալները փոխանցում են երրորդ անձանց, հաղորդում է HighTech-ը: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այդ տրեկերները գտնվում են գրեթե բոլոր պոռնոկայքերում, որոնք մենք ուսումնաիսրել ենք: Նրանց 93 տոկոսը տվյալները փոխանցում են երրորդ անձանց», — ասվում է գիտնականների հաղորդագրությունում: Աշխատանքը նաեւ ցույց է տվել, որ Google-ը եւ նրա դուստր ընկերությունները տրեկերներ են տեղադրել կայքերի 74 տոկոսում, Oracle-ը՝ 14 տոկոսում եւ Facebook-ը 10 տոկոսում: Հոդվածի համաձայն՝ բրաուզերում անգամ ինկոգնիտո ռեժիմի միացումը չի կարող պաշտպանել օգտատերերին: Այդ դեպքում տվյալները չեն պահպանվում պատմության մեջ: «Այն փաստը, որ պոռնոկայքերին հետեւելու մեխանիզմը նման է առցանց խանութների մեխանիզմին, մեծ մտահոգություն է առաջացնում», — նշել են հետազոտողները: Տրեկերները կայքերում կարող են տեղադրված լինել տարբեր պատճառներով: Google Analytics-ն օրինակ տվյալները հետ է ուղարկում իր սերվերներին, թրաֆիկին հետեւելու համար: Facebook-ը կայքերին հնարավորություն է տալիս «like» կոճակ ունենալ, որը թույլ է տալիս Facebook-ի հետ կոնտենտով փոխանակվել: Նրանք իրենց հերթին կայքի այցելուների մասին տվյալներ են ստանում: Թե ինչ է դրանց հետ տեղի ունենում հետագայում՝ պարզ չէ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01