Տարեկան 24 մլն շրջանառություն ունեցող, այդ թվում, մարզերում առևտրով զբաղվող կետերը, հաջորդ տարվա հունվարի 1-ից ազատվում են հարկերից, այսօր Շիրակի մարզում գործարար համաժողովի ժամանակ հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ ինչպե՞ս ենք մենք իմանալու, նրանք 24 մլն դրամ շրջանառություն ունեն, թե՞ 60 մլն դրամ: Դրա համար կա մեկ հնարավորություն՝ ՀԴՄ կտրոնների օնլայն շրջանառությունը, որը հիմա կապված է ՊԵԿ հետ: Մարդը պետք է ՀԴՄ թողարկի ամեն գործարքի համար, որպեսզի հանրագումարում մենք իմանանք ինչ է կատարվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախկին արդարացումները, որ՝ տեսեք, հարկային դաշտն այնքան ծանր է, որ մեզ թույլ չի տալիս ամեն անգամ ՀԴՄ խփել, այդ արդարացումներն այլևս որևէ լեգիտիմ ուժ չեն ունենալու:
«Եթե օբյեկտիվորեն պարզվում է, որ մարդն ունի 24 մլն դրամի շրջանառություն, նա ազատվում է հարկերից: Այս հսկիչ դրամարկղային կտրոնի պարագայում նրա համար լրացուցիչ պարտավորություն չի առաջանում, եթե պարզվի, որ նա իրոք միկրոբիզնես է: Իսկ եթե միկրոբիզնես չէ, ապա նա միանշանակ պետք է վճարի սահմանված հարկերը: Եվ ես ուզում եմ ասել նաև, որ այս ուղղությամբ ևս կառավարության քաղաքականությունը քայլ առ քայլ խստացվելու է: Եվ եկեք պայմանավորվենք, որ այս պարագայում նույնպես չեն կարող այլ մեկնաբանություններ լինել, օրենքը պետք է գործի ամենայն խստությամբ»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ կառավարության պատկերացումները երկրի զրագացման մասին ամենևին էլ միկրոբիզնեսի շուրջ չէ կենտրանացած: «Մենք մեր երկրի ապագան տեսնում ենք արդյունաբերացման մեջ, մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական երկիր: Եվ այս առումով մենք առաջիկայում կենտրոնանալու ենք հենց Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը, բոլոր տիպի արդյունաբերությունները զարգացնելու համար»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01