ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն, հայտնում է Արմենպրեսը:
Ավելի քան 60 ընկերություն ու անհատ ձեռներեց առանձին տաղավարներով ՀՀ վարչապետին ու Գյումրի այցելած հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը: Ներգնա տուրիզմից մինչև արտագնա՝ Շիրակում գործող տուրիստական ընկերությունները ՀՀ վարչապետին ներկայացրին իրենց զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ մարզի տարածքում գտնվող պատմական տարածքներից, մինչև դահուկավազքի սիրահարների համար նախատեսված շրջաններ:
Վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքն էլ արդեն շատերի համար զբոսաշրջային ամենահետաքրքիր վայրերից է: Զբոսաշրջիկների հոսքը հատկապես մեծ է ՌԴ-ից: Բացի կոլորիտային ու պատմական շենք-շինություններից, առաջարկվում է նաև հետաքրքիր խոհանոց:
Ռեստորանային համալիրները, սրճարաններ, թեյարաններ, սոցիալական բիզնեսներ՝ այն ծառայություններն են, որոնք արդեն փորձում են մատուցել քաղաք այցելած հյուրերի ճաշակը հաշվի առնելով:
Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով: Սակայն սա միակ նվերը չէր. տեղական ՏԱՎՐՈՍ արտադրության կոշիկները վարչապետը խոստացավ անպայման կրել: «Հաճույքով կկրեմ: Այս պահին իմ հագին, փողկապից բացի, ամեն ինչ տեղական արտադրության է, այնպես որ հաճույքով կկրեմ նաև Գյումրիում արտադրվածը»,-նշեց վարչապետը:
Շիրակը զարգացնելու լավագույն տարբերակը նաև արհեստն ու արվեստն է; ՀՀ վարչապետն այստեղ փորձեց երկաթյա դարբնագործական իր պատրաստել:
Տաղավարներից մեկում էլ խոստացավ հաջորդ անգամ փորձել Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող հոլի մրցաշարին մասնակցել:
Այն, որ վերջին տարիներին Գյումրիում թեև փոքր քայլերով, բայց փորձում են վերականգնել թեթև և սննդի արդյունաբերական ներուժը՝ վկայում էին բոլոր տաղավարները: Չնայած դեռ վաղ է խոսել նախկին ծավալներից, սակայն իր ուրույն տեղն ու դերը ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի շուկայում ունի մարզի արդյունաբերությունը: Դրա վառ օրինակներից են Գյումրիում արտադրված գուլպաները, ջինսերը մսամթերքն ու կաթնամթերքը: Բավական մեծ տաղավարով ներկայացված էր նաև Գյումրու գարեջուրը՝ իր նոր հնդկաձավարի գարեջրով: ՀՀ վարչապետը նաև հաճելիորեն զարմացավ՝ իմանալով մեկ օր առաջ Ամասիայում բացված բրդի գործարանի մասին. «Շատ ուրախ եմ, բրդի արտադրության գործարան է բացվել: Սա նախ և առաջ ֆերմերների համար է շատ լավ. կկարողանան ոչխարաբուծությունը զարգացնել»:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացավ նաև մարզում գործող բանկային համակարգերի ծառայություններին, որպես առաջին այցելու գրանցվեց նաև ՇԵՄՄ-ի՝ Հայաստանում առաջին օնլայն հաշվապահական կայքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01