Սոցիալական ցանցերում կոչ են անում բոյկոտել «Թել-Սել» ընկերությունը, որի միջոցով հնարավոր է հանգանակություն կատարել «Սասնա Ծռեր»-ի հիմնադրամին։
«Բոյկոտել ահաբեկչությունը սպասարկող Telcell վճարային համակարգը»։ Նման կոչով է հանդես եկել «Քաղաքացիական գիտակցություն« ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշել է, որ Telcell ընկերությունը՝ «ահաբեկիչներին սպասարկող բիզնես ընկերություն է»:
«Բացի պասիվ բոյկոտից (ուղղակի չօգտվել իրենց ծառայություններից), նաև խորհուրդ եմ տալիս ակտիվ և տեսանելի բոյկոտ անել Telcell ընկերությանը, որն իրենից ենթադրում է` մտնել սույն վճարային համակարգի էջ և անլայք անել, եթե լայքել եք և ՊԱՐՏԱԴԻՐ don't recommend անել էջը` դնելով ցածր գնահատական և նշելով Ահաբեկչությանը ֆինանասավորելու փաստը», - նշել է Սամսոնյանը։
Հայտարարությամբ է հանդես եկել ընկերությունը, նշելով, որ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում ««Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամին»:
«Ավելին` Telcell-ը չի հովանավորում ոչ մի քաղաքական ուժի և չի աջակցում քաղաքական կուսակցություններին` անկախ նրանց գործունեության ուղղությունից։ Մեր ընկերությունը բաց է` համագործակցելու ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված առևտրային և ոչ առևտրային ցանկացած կազմակերպության հետ: (...) Telcell-ը իրականացնում է միմիայն դրամական փոխանցումներ և պատասխանատվություն չի կրում ծառայությունների, ապրանքների որակի, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գործունեության համար: (...) Հաշվի առնելով մեր հաճախորդների բողոքներն ու արձագանքները` մենք լրացուցիչ հայտարարություն կանենք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու մեր քաղաքականության վերաբերյալ», - ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Սասնա Ծռեր» կուսակցության Facebook-ի էջում հայտարարություն էր տեղադրվել, ըստ որի, Telcell-ի միջոցով հնարավոր է աջակցել «Սասնա Ծռեր համահայկական շարժմանը»։
«Այժմ դուք ունեք հնարավորություն Telcell-ի միջոցով աջակցելու Սասնա Ծռեր համահայկական շարժմանը, լինել նրա մի մասը, դառնալ Շարժման քաղաքական պատվիրատուն ու նաև այդ միջոցով պայքարել մեր ազգային ու մարդկային իրավունքների պաշտպանության համար», - մասնավորապես, նշված է հրապարակման մեջ։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44