Այս ամառ մեր քաղաքացիները Եվրոպա մեկնելու համար ավելի դժվար են վիզա տրամադրում, քան նախորդ տարիներին էր:
Թվում էր, թե փաշինյանական հեղափոխությունից հետո Եվրոպան մեր առջև պետք է դռները բացվեր՝ որպես «դեմոկրատիայի բաստիոնի երկիր», սակայն արի ու տես, որ կատարվել է ճիշտ հակառակը: Եթե նախկին «կորումպացված» ռեժիմի ժամանակ մարդիկ ավելի հեշտ էին ստանում վիզա Եվրոպայում հանգստանալու համար, ապա այս տարի վիճակը բոլորովին այլ է:
Նախ այս տարի երիտասարդներին առանց ծնողների գրեթե վիզա չեն տալիս: Նույնիսկ, եթե նրանք ունեն երաշխավորագիրներ, ծնողների բանկային հաշիվներում առկա են գումարներ, և նույնիսկ այդ հաշիվներում շարժ է արձանագրված: Նախկինում էլ էր դժվար, սակայն տոտալ չէին մերժում երիտասարդներին մեկնել Եվրոպա:
Այս տարի նույնիսկ ընտանիքների համար վիզա ստանալը դարձել է դժվար: Նախ բանկային հաշիվները պարտադիր են, հետո սկսել են պահանջել, որ այդ հաշիվների վրա շարժ երևա:
Ի դեպ նշենք, որ նման պահանջ որևէ այլ ԱՊՀ երկրի քաղաքացուց եվրոպացիները չեն պահանջում:
Բացի այդ, օրինակ, այս տարի Գերմանիայի դեսպանատունը այդքան էլ բարիացկամ տրամադրված չէ մեր քաղաքացիների հանդեպ:
Հետաքրքիր է, որ այս դժվարությունները առաջացան հենց Փաշինյանի կառավարման ընթացքում: Մինչդեռ շատերը համոզված էին, որ գոնե այս հարցում Փաշինյանը կկարողանար տարբերվել նախորդ իշխանություններից և եվրոպացիների հետ բանակցության արդյունքում ավելի դյուրին դարձնել վիզա ստանալու գործընթացը: Սակայն արի ու տես, որ վիզա ստանալու հարցում կատարվեց ոչ թե լիբերալիզացիա, այլ ճիշտ հակառակը:
Եթե այս հարցում էլ ներկայիս իշխանությունը անպիտան գտնվեցին, ապա հարց է առաջանում, ո՞րն էր սրանց առաքելությունը, եթե իշխանության գալուց հետո Հայաստանի հարաբերությունները վատթարացել են թե Ռուսաստանի, և թե ԱՄՆ-ի հետ: Թվում էր՝ եվրոպացիները այս շարքում բացառություն կլինեն, սակայն պարզվեց՝ ճիշտ հակառակը:
Այսպիսի անհեթեթ իրավիճակ, իսկապես որ վերջին 30 տարվա ընթացքում չի եղել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01