ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջնական քննարկում չի անցկացրել, սակայն խմբակցության առանձին պատգամավորներ ուսումնասիրում են կոնվենցիան, հատկապես խնդրահարույց կետերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Խմբակցությունում վերջնական քննարկում չենք ունեցել, ուսումնասիրման փուլում է: Մենք հիմա ուսումնասիրում ենք այն կետերը, որոնք որոշ անձինք համարում ենք հակասահմանադրական կամ վտանգավոր: Խնդրահարույց կետերն ուսումնասիրում ենք, որպեսզի վերջում քննարկենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,- ասաց Բադալյանը։
Նա շեշտեց՝ կոնվենցիայի վերաբերյալ հնչող բոլոր մտահոգությունները պետք է քննարկվեն: Սակայն պատգամավորը նկատեց նաև, որ կոնվենցիան այնքան սարսափելի բան չէ, ինչքան քննարկվում է:
Բադալյանի կարծիքով՝ չպետք է հետևեն որևէ երկրի օրինակի: «Չնայած, որ պետք է աշխարհին համընթաց քայլենք, սակայն ունենք մեր ուրույն ճանապարհը: Մենք պետք է ինքնուրույն նայենք, տեսնենք, թե Ստամբուլյան կոնվենցիայում ինչ կետեր կան: Կան կետեր, որոնք իսկապես շատ լավն են, կան կետեր, որոնք խնդրահարույց են: Հիմա մենք պետք է ծանր ու թեթև անենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է հասկանան՝ կոնվենցիան երկրի առաջընթացի, հասարակության կայացման հարցում կօգնի, թե կխանգարի:
Նա նշեց՝ չի լինի այնպես, որ կոնվենցիան վավերացնելու համար ինչ-որ բան զիջեն, հետքայլ անեն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր շրջանառության մեջ դնելու և ընդունելու հարցը: Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը:
Zham.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01