Արդեն պատրաստ է Երևանի տրասնպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը։ Այն մշակել է բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս նախորդ իշխանությունների պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեի վրա 850 հազար դոլար էր արժեցել։ Նախնական 130-ից 150 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Ավտոբուսները կլինեն հարմարեցված քաղաքի համար, կլինեն 7.5-8, 12, 18 մետրանոց ավտոբուսներ, գործելու է միասնական երթուղային համակարգ, միասնական վճարային համակարգ։
Փոխքաղաքապետի խոսքերով՝ տրոլեյբուսներից չեն հրաժարվում, քանի որ աշխարհը գնում է դեպի էլեկտրական տրանսպորտ, էլեկտրաբուսներ են գործում, ավտոմեքենաներ։ Դրա համար տրոլեյբուսների պահպանումն անհրաժեշտ է և դրանք ավելի ակտուալ են դառնում։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Սարգսյանը նշեց, որ նախնական նշվում է երկու տարի ժամկետ։ Պրոցեսը ժամանակատար է, նախագիծը հաստատվելուց հետո պետք է մրցույթ հայտարարվի, ավտոբուս արտադրող ընկերությունները սկսեն արտադրել այդ քանակը, և իրականացվի տեղափոխումը։
Սարգսյանը նշեց, որ նոր տրանսպորտային ցանցի ներդրումից հետո հնարավոր չի լինի խուսափել սակագնի փոփոխությունից. «Ամեն ինչ իր գինն ունի։ Եթե մենք 130-150 միլիոն դոլարի չափով ներդնում ենք իրականացնում, ենթադրվում է, որ կլինի սակագնի փոփոխություն։
Սարգսյանն անդրադարձավ նաև քաղաքի աղբահանության վիճակին, նշեց, որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբամաններ, աղբատար մեքենաներ, որոնք առաջիկայում քաղաքում կլինեն։ «Առաջիկա տապին ձմերուկի և սեխի գարշահոտ չենք շնչի»,- երաշխավորեց Հրաչյա Սարգսյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44