Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։ Բոլոր լրատվամիջոցներին հրահանգվել էր աշխատել ժապավենով առանձնացված տարածքից, որտեղից մեդալների հանձնման պահը չէր երևում:
Հետաքրքրական է, որ միայն «Ազատություն» ռադիոկայանի օպերատորին թույլատրեցին, որ աշխատի ժապավենից այն կողմ՝ կառավարության օպերատորների մոտ։ Նշենք նաև, որ նույն պահին վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջով հեռարձակվում էր «Ազատության» ուղիղ հեռարձակումը՝ առանց այդ լրատվամիջոցի լոգոյի:
Դեպքի մասին պարզաբանում խնդրեցինք վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, ով ասաց, որ ոչ մի լրատվամիջոց արտոնյալ չէ:
«Մյուս անգամ էլ դուք ձեզ հարմար վայրից կադրեր կանեք, ի՞նչ խնդիր կա այդտեղ»,- ասաց Կարապետյանը:
Դիտարկմանը, որ «Ազատություն»-ը կադրեր չէր անում, այլ ուղիղ հեռարձակում էր ապահովում, և արդյո՞ք ամեն անգամ յուրաքանչյուր լրատվամիջոց պիտի նախապես զանգահարի այս կամ այն տեղից նկարահանում իրականացնելու համար, Կարապետյանն ասաց. «Հիմա դուք եք ինձ զանգահարել, ես ձեր մասով եմ ասում՝ մյուս անգամ կլինեք դուք: Պարզապես պետք էր մոտենալ և ասել, որ անհրաժեշտ է այլ վայրից աշխատել»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01