Երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գևորգյանը, Աստղիկ Զորյանը և Հրայր Ազիզբեկյանն ահազանգում են՝ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը: «Այս տարի ես հնարավորություն ստացա արտերկրում դասընթացի մասնակցել: Մասնակի ֆինանսավորում էի ստացել, հետևաբար՝ մյուս մասի տրամադրման համար կարող էի դիմել ԵԳԱԾ-ին, որպեսզի ստանայի, բայց, քանի որ ծրագիրը չէր գործում՝ հնարավորություն չունեի: Որոշեցի խնդիրը բարձրաձայնել, որպեսզի հարցը լուծում ստանար, ու ինձ նման այլ գիտնականները, ովքեր հրավերներ էին ստացել, կարողանային մասնակցել գործուղումներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուսաննա Գևորգյանը: Նա հայտնեց, որ գիտնականները ստորագրահավաք են կազմակերպել ու նամակով ներկայացրել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Պատասխանել են, որ բարձրաձայնված հարցը գտնվում է քննարկման փուլում: Աստղիկ Զորյանն էլ հայտնեց, որ մեկ տարի է՝ երիտասարդ գիտնականները զրկված են կոնֆերանսների մասնակցելու հնարավորությունից: ««Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագիրը հանդիսանում է պետության կողմից գիտությանը ֆինանսներ տրամադրող այլընտրանքային միջոց: Մենք հնարավորություն էինք ստանում նաև մասնակցել մրցույթների, ձեռք բերել սարքավորումներ: Տարվա սկզբին դիմել ենք սարքեր ձեռք բերելու համար, չգիտենք, դրանք կստանա՞նք, թե՞ ոչ: Հիմա մնացել ենք միայն Գիտության պետական կոմիտեի գրանտների հույսին, ինչը լավ չէ»,- հավելեց Աստղիկ Զորյանը: Հրայր Ազիզբեկյանն էլ նշեց, որ հնարավոր էր դարձել ստեղծել այնպիսի հարթակ, որը անաչառ բաժանումով ֆինանսական խողովակ էր՝ բաց, թափանցիկ և արդյունավետ գումարները ծախսելու համար: «Այս մեկ տարվա ընթացքում այլ ֆոնդ, հիմնադրամ չի ձևավորվել: Մեկ տարվա ընթացքում ուժեղ հարված է հասցվել գիտությանը: Դա շատ մտահոգիչ է: Սա հակահեղափոխական հարված է գիտությանը»,- ընդգծեց Հրայր Ազիզբեկյանը: «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանն էլ, ով ներկա էր ասուլիսին, ասաց, որ ինֆորմացիայի պակաստը կարող է բերել սխալ եզրահանգումների, ու փորձեց մանրամասն ներկայացնել ստեղծված իրավիճակը: «ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին: Ֆինանսավորումը կա, պետբյուջեից ստանում են, այն չի դադարեցվել: Խնդիրը տեխնիկական է ու կապված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ: Եղել է մաքուր հաշվապահական գործ: ՀԵՀ-ը պայմանագիր է կնքել գիտնականների հետ, փոխանցել գումարը, ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, քանի որ ԵԳԱԾ-ն իրավաբանական մարմին չէր: Հիմադրամի գործունեության դադարեցումից հետո չկար այն մարմինը, որը կստորագրեր, որպեսզի գումարը փոխանցեին: Երբեք այս մեկ տարվա մեջ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի» գործունեության կասեցման ակնարկ չի արվել: Խնդիրը հիմնադրամն առողջացնելու մեջ էր: Մենք պարզապես կորցրեցինք մեկ տարի: Երիտասարդ գիտնականների մոտ ինչ-որ սպասումներ չարդարացան, ինչը ցավալի է»,- ասաց Արթուր Մովսիսյանը: 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է բաշխվել ամեն տարի «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրին հատկացվող 100 միլիոն դրամը, և պատրաստվո՞ւմ են դիմել, որպեսզի ֆինանսավորումն ավելացվի, Արթուր Մովսիսյանը պատասխանեց. «100 միլիոն դրամը երբեք չի բավարարել: Գիտության հարցերն այնքան բազմազան են, որ դա իրոք մեկ կաթիլ է: Տարբեր տարներին ծրագրեր են եղել, բայց առյուծի բաժինը տանում են մի քանի հիմնական ծրագրեր. արտերկրում գիտաժողովների մասնակցություն, ՀՀ-ում միջազգային գիտական միջոցառումների կազմակերպում, ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների համար գումարի տրամադրում, հոդվածների խրախուսման ծրագիր, գրքերի տպագրություն, դրամաշնորհային համագործակցություն, սարքավորումների ձեռքբերում: Ընթացքում հայազգի գիտնականների ենք հրավիրել Հայաստան, ովքեր դասախոսություններ են կարդացել: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա այն, իհարկե քիչ է, տարբեր ժամանակներ այն ավելացնելու խոստումներ ենք լսել: Մենք ամեն տարի ներկայացրել ենք գալիք ծրագրերը, ու համաձայն դրանց՝ մոտ 250 միիոն դրամ է անհրաժեշտ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01