Իտալական խոշորագույն UniCredit բանկը դիտարկում է ծախսերի ու աշխատակիցների կրճատման հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով: Ենթադրվում է, որ դա բանկի նոր ռազմավարական ծրագրի մաս կկազմի, որը կներկայացվի տարեվերջին: Գործակալությունը նշում է, որ խոսքը 10 000 աշխատակցի կրճատման մասին է, սակայն վերջնական թիվը դեռևս համաձայնեցված չէ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրությամբ բանկն ավելի քան 86 200 աշխատակից ունի: Աղբյուրը հստակեցրել է, որ աշխատակազմի կրճատումները կարող են վերաբերել ինչպես Իտալիայում բանկի մասնաճյուղերին, որտեղ ամենամեծ թվով մարդիկ են աշխատում, այնպես էլ այլ երկրներում մասնաճյուղերին: Նոր ծրագրի շրջանակում բանկը կարող է 10%-ով կրճատել նաև օպերացիոն ծախսերը: Ներկայում բանկն աշխատում է ֆինանսական և գործառնական ցուցանիշների վերականգնման ուղղությամբ: Ֆինանսական վիճակը բարելավելու համար UniCredit-ն իր մասնաբաժինը վաճառել է Banca Fineco-ին՝ դրա դիմաց ավելի քան 1,3 մլրդ դոլար ստանալով: UniCredit բանկը, որը հիմնադրվել է 1989թ.-ին, գործում է 18 երկրներում:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55