Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Երևանի Ավան վարչական շրջանում է գտնվում ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի պատվիրակությունը՝ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակության անդամները հանդիպել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Ողջունելով ճարտարցի հյուրերին` Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նշել է, որ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված գործակցության շրջանակում բազմաթիվ ծրագրեր են նախանշվել ու կյանքի կոչվել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ առավել հստակեցվեցին համագործակցության շրջանակներն ու բազմաթիվ նոր ծրագրերի սկիզբ նախանշվեց: Ավանի ու Ճարտարի համագործակցության արդյունքում նույնպես արդեն իսկ կյանքի են կոչվել ճանաչողական և փոխօգնության բազմաթիվ ծրագրեր: Հատկանշելով առավել տեսանելի արդյունքներ ապահովելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջադրված պահանջը` կողմերը պայմանավորվել են մշակել և կյանքի կոչել այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքներն առավել առարկայական ու տեսանելի կլինեն Ավանի և Ճարտարի բնակիչներին`մասնավորապես քաղաքային միջավայրի զարգացման, կրթամշակութային, մարզական և կոմունալ բնագավառներում: Շուտով Ճարտար կմեկնի նաև ճարտարապետների խումբ` այգի և խաղահրապարակ կառուցելու նախագծման համար, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Մանվել Ջավադյանը հատկանշել է, որ Ավանի ու Ճարտար քաղաքի բարեկամության ամրապնդման և ընդլայնման հարցում մշտապես եղել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի մասնակցությունը, ով այսուհետ նույնպես իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի նոր նախաձեռնությունների իրագործմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը հատուկ արժևորել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Երևանի քաղաքապետարանի և մասնավորապես Ավան վարչական շրջանի ցուցաբերած համակողմանի աջակցությունը Ճարտարին ու քաղաքի բնակչությանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին` արցախցի պաշտոնյան կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում Ավան վարչական շրջանի փորձը Ճարտարում ներդնելու հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ դարձնելու հետագա համագործակցությունը:
Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը ստորագրել են աշխատակազմերի համագործակցության 2016-2017 թվականների գործողությունների ծրագիր:
Այնուհետ պաշտոնական հանդիպման մասնակիցները Ավանի Սբ Աստվածամայր եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանին, ստացել եկեղեցու հոգևոր հովիվ Հարություն քահանա Ավագյանի օրհնությունը: Արցախցի հյուրերը Երևանի իրենց գործընկեների հետ այցելել են նաև Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց, ծանոթացել կրթօջախի առօրյային, իսկ դահլիճում նաև ունկնդրել համերգ`դպրոցի սաների մասնակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55