ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն ընդունել է «Հայկական ակնաբուժական նախագծի» (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում երեխաների ակնային զննումների կազմակերպման «Ավետիս» պիլոտային ծրագրի իրականացման եւ ընդլայնման հետ կապված հարցեր: Ծրագրի իրականացման մանրամասները ներկայացնելու նպատակով դեռեւս 2018 թվականին հանդիպումներ էին կազմակերպվել նախարարներ Արայիկ Հարությունյանի եւ Արսեն Թորոսյանի հետ՝ ստանալով դպրոցներում ծրագիրն իրականացնելու համաձայնությունը: Ծրագրի բովանդակային եւ տեխնիկական հարցերը պետք է համապատասխանեցնել անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենսդրական պահանջներին: Հանդիպման ընթացքում այս խնդրի մասին հատուկ ընդգծել է նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Ծրագրի շրջանակում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ Հայաստանում 2018–2019թթ ծնողների համաձայնությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով ակնային զննում է անցել մոտ 20.000 երեխա, որոնցից 10.000-ը՝ Երեւանում, 10.000-ը՝ մարզերում: Հանդիպման ընթացքում նշվել է, որ նախագիծն իրականացնող թիմը նախատեսում է նաեւ դիմել միջազգային դոնոր կազմակերպությունների՝ ծրագրի ծավալներն ընդլայնելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, ներկայացնելով կրթության ոլորտի ընդհանուր քաղաքականությունը, մասնավորապես նշել է համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցը եւ ընդգծել, որ հիվանդությունների կանխարգելումը առաջնային նշանակություն ունի ԿԳՄՍ նախարարության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել համագործակցության հուշագիր` ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Նախատեսվող վերապատրաստման դասընթացներում նախարարի տեղակալի առաջարկությամբ կընդգրկվեն նաեւ բժշկական ուղղվածության միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերի ուսանողները: Կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական եւ կազմակերպչական հարցերի: Նշենք, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունը (ՀԱՆ) իր գործնեթյան ավելի քան 27 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է շուրջ 25 բարեգործական ծրագրեր՝ տրամադրվելով ակնաբուժական բարձրորակ ծառայություններ ՀՀ բոլոր մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքների բնակչությանը: Համագործակցելով Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) հետ` Հայաստանում մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագիր ներդնելու եւ նորարարական լուծումներով ծրագրեր իրականացնելու նպատակով ներկայումս գործարկվում է «Ավետիս» հարթակի ներդրման փորձնական ծրագիրը:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44