Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում շինարարական ակտիվ աշխատանքներ են սկսվել: Հիմքից կառուցվում է տուն՝ տարիներ շարունակ 18 քմ մակերեսով վագոն-տնակում ապրող Հասոյանների ընտանիքի համար: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ մայիսից մեկնարկած աշխատանքներն արդեն տեսանելի արդյունք են տվել. տան պատերը կանգուն են, տանիքը՝ կառուցված:
Երեք ամիս առաջ Հասոյանները հուսալ անգամ չէին կարող, որ ամառը, ամեն տարվա պես, անցնելու է ոչ միայն բերք ու բարիք ստեղծելու, այլև իրենց երազանքների տունը կառուցելու հաճելի հոգսերի մեջ: Այսօր արդեն՝ շինհրապարակում աշխատող կամավորների շնորհիվ նաև, լիահույս են, որ սեղմ ժամկետներում տանտեր են դառնալու: Մեծ թափով՝ մայթերի բետոնացում է կատարվում: Ներքին հարդարման աշխատանքներն էլ նախատեսված է ավարտել աշնանը:
18 քմ մակերեսով վագոն-տնակը և 8 տարվա դժվար հիշողությունները շուտով անցյալում կմնան:
«Ամուսնուս ծնողների տանն ապրել ենք տասներկու հոգով: Ստիպված էինք տեղափոխվել վագոն տնակ: Շատ դժվար է մեծացող երեխաների հետ ապրել չափազանց փոքր տարածքում. վագոնի միակ սենյակը և՛ ննջարան է, և՛ հյուրասենյակ և՛ խոհանոց ու լոգարան: Հիմա նոր կյանք է սկսվում մեզ համար: Ընտանիքիս բոլոր անդամներն այնքան ոգևորված են: Փորձում ենք հավատալ, որ կառուցվող ու վեր բարձրացող պատերը մեր են լինելու և, որ այս ամենն իրականություն է»,- ասել է Զարինեն:
«Իրականացվող ամեն ծրագիր որոշակի հաշվետվություն է պահանջում: Այն սովորաբար արտահայտվում է թվերով: Օրինակ, ասում ենք՝ տարիների ընթացքում, մեզ հաջողվել է 200 տան կառուցման մասին հայտարարել: Ավելի կարևոր է, սակայն, այն հաշվետվությունը, որը մենք մեր հոգու խորքում ենք արձանագրում: Երբ ժպտացող աչքեր ենք տեսնում և զգում, որ դարձյալ մեկին հաջողվեց կյանքի հունի վերադարձնել ու ոգևորել: Մարդասիրության և պատասխանատվության դրսևորումն ամենացանկալի հաշվետվությունն են: Ուրախ և հպարտ եմ՝ տարիների մեր գործընկերության արդյունքի համար»,-ասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում կառուցվող 200-րդ տունը բարձրանում է հիմքից: Այդ առումով՝ Հասոյանների տունն ուրույն տեղ ունի. ծրագրի շրջանակներում սա առաջին դեպքն է: Մեզ համար հոբելյանական է կառուցված տների քանակը, իսկ ընտանիքի համար հոբելյանական կլինի տարին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Այս տարի բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 109 մլն ՀՀ դրամ: Դրա արդյունքում, բնակարանային աջակցություն է ստանալու 43 ընտանիք:




13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01