ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 11-ին Հանքավանում ներկա է գտնվել «Միասնության ուժ-2016» ուսանողական-երիտասարդական հավաքի փակման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասարդներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների հետ և շեշտել, որ նմանատիպ հավաքներն առաջին հերթին ձևավորում ու ամրապնդում են այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած երիտասարդի:
«Յուրաքանչյուր պետության բաղկացուցիչ մասերն են հանդիսանում երկրի տնտեսությունը, բանակը և նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, որն ամբողջ հասարակության գաղափարական և հայրենասիրական դաստիարակության մասն է, առանց որի անհնարին կլինի իրականացնել երկրի պաշտպանությունը: Այս հավաքի ժամանակ դուք բաժանվել եք մի քանի ճակատների և անկասկած, առաջին հերթին ձեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նմանվել Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին, Մոնթե Մելքոնյանին, մարդիկ, ովքեր մե ծ ճանապարհ են անցել և երիտասարդներին ուղղված նրանց խոսքերում կա մեկ միտք՝ ապագան երիտասարդների ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ տեսնենք ձեզ ավելի պատրաստված, փորձառու, գրագետ: Ես միշտ հաստատակամությամբ ասել եմ, որ այսօրվա սերունդը մեզանից լավ պատրաստված է լինելու, ավելի լավ է ապահովելու հայրենիքի անվտանգությունը և տանելու այն զարգացման»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ իր խոսքերի իրավացիությունը ապացուցեցին առաջնագծում կանգնած զինծառայողները:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին ու մասնակցել գավաթների և պատվոգրերի հանձնման արարողությանը:
«Միասնության ուժ-2016» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին մասնակցել են ՀՀ և Արցախի բուհերի շուրջ 200 ուսանողներ: Ուսանողական երեք ճակատները, որոնք կրել են Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի անունները: Հավաքի ընթացքում երիտասարդները կազմակերպել են տարբեր մրցույթներ, անցկացրել մշակութային, մարզական և ռազմահայրենասիրական միջոցառումներ, հանդիպումներ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55