Երեկ այցելելով Բագրատաշենի սահմանային անցակետ՝ նայել ենք ինչպես սահմանային, այնպես էլ մաքսային հսկողության պրոցեսներին. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Խոշոր թերություններ գործառույթների առումով չկան, կան կադրային խնդիրներ: Նաև ունենք որոշակի տեխնիկական հնարավորություններն ավելացնելու հարց, որը գործարկվել է մեր կողմից»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ պարզաբանելով, որ մրցույթը հայտարարված է, առաջիկայում որոշակի շենքային հարմարություններ կլինեն, նաև անցակետում կավելանա 4-5 աշխատող:
Դավիթ Անանյանը նաև խոսեց «Սպայկա»-ի հետ կապված գործի քննության ընթացքի մասին: Նրա խոսքով՝ իրենք անընդհատ տեղեկատվություններ են ստանում գործընկեր երկրների կառույցների կողմից և վերահաշվարկներ են կատարվում:
«Հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը և գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով քննությունն առանձնացրել ենք և շարունակում ենք»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ այսինքն զիջո՞ւմ են «Սպայկա»-ին, Անանյանը նշեց՝ իհարկե ոչ. «Չի կարելի զիջել, զիջել նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը չենք պատրաստվում անել: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ կատարվեն հաշվարկները, որ ունենանք լրացուցիչ փաստեր, ուղղակի այս փուլում կազմակերպությանը և պաշտոնատարներին մի փոքր ազատ ենք թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն, բայց դա չի նշանակում՝ հետ ենք գնացել»:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44