Դեռևս մեկ ընկերություն կա, որը հայտարարել է, որ կունենա նոր սերնդի ՀԴՄ-ների որոշակի խմբաքանակ, բայց մենք կցանկանայինք, որ լիներ ոչ թե մեկը, այլ 11-101, իսկ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ 5-6 ամիս առաջ: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Անանյանը, միաժամանակ, հերքեց շրջանառվող լուրերը, թե ՊԵԿ-ը ՀԴՄ սարքեր ներկրողների համար խոչընդոտներ է ստեղծել:
«ՊԵԿ-ը որևէ խոչընդոտ չի ստեղծել, եթե նման հայտարարություններ կան, ապա կխնդրեմ փաստեր ներկայացնել, այլապես մենք դա կհամարենք պարզ ու պրիմիտիվ հերյուրանք»,- ասաց նա:
Անանյանը հիշեցրեց, որ ՀԴՄ-ները ՊԵԿ-ը չի ներկրում, այլ մրցույթ է հայտարարում: Միևնույն ժամանակ նա նշեց, որ մրցույթի հետ կապված որոշակի ճշգրտումներ դեռ պետք է լինեն, և իրենք պատասխանատու մարմնին հարցում են ուղարկել:
«Ազնվորեն ասեմ, որ մենք հակված չենք ՀԴՄ-ների նոր խմբաքանակ ձեռք բերել: Մեր դիրքորոշումն այնպիսին է, որ եթե այս ընթացքում կլինեն գործարարներ, որոնք կլցնեն շուկան համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ՀԴՄ-ներով, ապա կվերանայենք մեր դիրքորոշումը, բայց գնում կկատարենք այն ժամանակ, երբ բիզնեսը կարձագանքի մեր ազատականացման քաղաքականությանը: Մենք ազատականացրել ենք, բայց բիզնեսը չի արձագանքել: Մենք հիմա մոտ 10 հազար դիմումներ ունենք, որը չենք կարողանում բավարարել, քանի որ ունենք սահմանափակ քանակություն, որն էլ տրամադրում ենք սահմանամերձ շրջաններում գործունեություն ծավալողներին»,- մանրամասնեց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նկատեց, որ ՀԴՄ չունեցող կազմակերպությունը չի կարող գործունեություն ծավալել: Նա չհերքեց, որ ստեղծված իրավիճակն այնքան էլ լավ չէ, սակայն հույս հայտնեց, որ ամեն բան կհաղթահարվի:
«Մենք փակուղու առաջ չենք կանգնեցրել: Իրավիճակ է, որտեղ կա օրենսդրական պահանջ, որ պետք է ՀԴՄ- լինի, ինչպես նաև կար հանրային պահանջ, որ ՀԴՄ շուկան պետք է ազատականացվի»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22