Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Սեւանի բաժանմունքում մասնակցեց նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի, ՀՀ Ոստիկանության Սեւանի բաժանմունքի ներկայացուցիչներ, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները:
«Մենք սրտի թրթիռով ու հուզմունքով, բայց հպարտորեն ենք ձեզ ճանապարհում բանակ, ակնկալելով, որ դուք կտաք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ կկատարեք պատվով ու կվերադառնաք ձեր ընտանիքների գիրկը: Խնդրում եմ ձեզ, որպես մարզի ղեկավար ու բնակիչ՝ եղեք իրար սիրող ու հանդուրժող, մի փորձեք միջանձնային հարաբերություններ պարզել իրար մեջ չնչին դիպվածների պատճառով, որոնք էլ բանակում բերում են ցավալի հետեւանքների: Միշտ հիշեք, որ դուք կանգնած եք մեկ ընդհանուր թշնամու դեմ, իսկ ձեզ տանը անհամբեր սպասում են ձեր ծնողներն ու հարազատները: Համոզված եմ, որ բանակում դուք կտիրապետեք ռազմական գիտելիքներին, տուն կվերադառնաք որպես դաստիարակված ու հասարակության համար պիտանի մարդիկ դարձած »,-նորակոչիկներին դիմեց մարզպետը: Իրենց տպավորություններով «Արմենպրես»-ի հետ կիսվեցին նաեւ նորակոչիկներն ու նրանց հարազատները:
«Այսօր եկել եմ բանակ ճանապարհելու իմ եղբորորդուն: Ես նախկին զինվորական եմ, ծառայել եմ ՀՕՊ զորամասում, ռազմական ոստիկանությունում, 2010 թվականին անցել թոշակի:Մեր ընտանիքից արդեն ութերորդ զինվորին ենք բանակ ճանապարհում: Կարծում եմ, որ նախորդների նման մեր որդին պատվով կծառայի ու տուն կվերադառնա »,-նշեց Սեւան քաղաքի բնակիչ Սամվել Ղարիբյանը:
«Բանակ եմ ճանապարհում երրորդ թոռնիկիս: Նրանցից երկուսն ավարտել են իրենց ծառայությունը Արցախում ու պատվով տուն վերադարձել, հիմա անհամբեր սպասելու ենք երրորդ զինվորիս վերադարձին: Ինչքան տագնապում, այնքան էլ հպարտանում ենք, որ մեր զավակներին է վիճակվել հայրենի հողի պաշտպանության դժվարին, բայց սուրբ գործը»-նշեց Սեւան քաղաքի բնակիչ Ռիմա Ենգոյանը:
«Հայրենիքի պաշտպանությունը մեր պարտքն է, մեր հպարտությունը: Գնում ենք առանց վախի,հուզմունքի ու կանենք հնարավորը, որպեսզի մեր ծնողները, հարազատները, համագյուղացիները մեր մասին միայն լավը լսեն, որպեսզի մեր պարտականություններն անթերի կատարենք»,-ասաց նորակոչիկ, Գեղամավան գյուղի բնակիչ Ռազմիկ Ալեքսանյանը:
Խոսրով Խլղաթյան
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01