Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը: Այս մասին տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Հանդիպման օրակարգում ներառված էր երկու հարց՝ ՀՀ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների և գործընկեր պետությունների ներգրավվումը: Քննարկմանն անցնելուց առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպմանը ներկա գտնվելու և այս ձևաչափով երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը: Նա ներկայացրել է մինչև 2050թ. Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախնական տարբերակը: Զեկույցը ներառում էր այն հիմնական սկզբունքներն ու նպատակները, որոնց վրա կառուցվելու է Հայաստանի զարգացման ռազմավարությունը: Վարչապետի խորհրդականն առանձնացրել է ռազմավարության երեք հիմնական բաղադրիչները՝ գաղափարը, տեսլականը և գործողությունը: Նա ընդգծել է սոցիալ-տնտեսական թիրախային ցուցանիշները, ինչպես նաև նշել է տնտեսության զարգացման երեք փուլերն իրենց հենքային տարբերություններով: Լևոն Մազմանյանը թվարկել է ռազմավարական գերնպատակները և անդրադարձել որոշ նպատակների վերջնարդյունքներին: Զեկույցից հետո միջազգային գործընկերներն իրենց հուզող հարցերն են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանին: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ռազմավարության մշակման վերջնաժամկետի, դոնորների հետ համագործակցության համակարգման և ռազմավարության մեջ նշված որոշ մանրամասների շուրջ: Հարցերին պատասխանելիս փոխվարչապետն ընդգծել է, որ կառավարության ցանկությունն է ունենալ մարդակենտրոն ռազմավարություն, ինչի վրա էլ հիմնվում է ռազմավարության մշակման ամբողջ գործընթացը: Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, որի զեկույցից հետո քննարկվել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցը: Փոխվարչապետը շեշտել է, որ ոլորտային ռազմավարությունները չպիտի լինեն առանձնացված, այլ պետք է լինեն փոխկապակցված և փոխլրացնեն միմյանց:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01