Երևանում աղբահանության հետ կապված կրիտիկական վիճակ է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրա խոսքով՝ սրանից վատ վիճակ ինքը չի պատկերացնում։ «Մենք հիմա մի շարք են սկսել, որը կոչվում է «կարգին աղբ»։ «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության կամավորները մեկնում են մայրաքաղաքի տարբեր մասեր ու ֆիքսում են աղբի հետ կապված իրավիճակը։ Սա միայն քննադատության համար չէ, այլև արվում է, որ խնդիրը բարձրաձայնվի, ու քաղաքային իշխանությունն իմանա, թե որտեղ ինչ պետք է արվի, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ուզում եմ, որ հասկանան, որ իրենց հարաբերությունները «Սանիտեկի» հետ քաղաքացիներին բացարձակ հետաքրքիր չէ, թե ով է ում դատի տալիս, մեզ հետաքրքիր չէ: Եթե քաղաքապետը եկել է ու փորձում է խնդիրը լուծել, ապա ամեն միջոցով պետք է խնդիրը լուծվի»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։ ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ վատ աղբահանությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ «Վատ աղբահանությունը խոլերայի ու մի շարք այլ հիվանդությունների բուն է։ Առ այսօր մի հայտարարություն չկա լիազոր մարմնի կողմից, իսկ Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնն ասում է՝ թող տեսչական մարմինը զբաղվի։ Տեսչական մարմինը զբաղվում է իր գործառույթներով, բռնում պետին հանում են գործից, Այս պայմաններում, ո՞ր մի պետն իր գործառույթը կկատարի՝ դուրս կգա, մի խնդիր կներկայացնի, որը դուր չի գալիս կառավարությանը, եթե գիտի, որ դրա համար իրեն աշխատանքից հեռացնելու են։ Այս աղբահանության խնդիրը շատ լավ հիմնավորում է վարակիչ հիվանդություններ բռնկման համար։ Երկրում սանիտարահամաճարակային վիճակը պայթունավտանգ է»,- ընդգծեց Գրիգոր Գրիգորյանը։ «Մեկ առողջություն» կոալիցիայի անդամ Դոնարա Ալեքսանյան էլ խոսեց հանրային սննդի մասին՝ շեշտելով, որ իրավիճակը շատ վատ է։ Նրա խոսքով՝ հասարակական վայրերում գտնվող սննդի կետերի աշխատակիցները չունեն համապատասխան բժշկական փաստաթղթերը, իսկ երբ փաստաթուղթ ես պահանջում, շատ կոպիտ են խոսում։ «Սննդի վիճակը հանրապետությունում ահավոր վատ է, ահավոր է, անգամ, ռեստորաններում։ Չկա թարմ սննդամթերք: Հասկանալի չէ, թե որտեղից են բերում սննդամթերքը, մսամթերքը, անհայտ ծագում ունեն։ Կարկանդակների վիճակը նույնպես սարսափելի է, քանի որ ձեթի մեջ այնքան են եփում, որ ձեթը թունավոր է դառնում, բայց շարունակում են նույն ձեթի մեջ եփել, դրա համար էլ այսօր հիվանդությունները շատ են։ Կաթնամթերքի վիճակը նույնպես շատ բարդ է, բայց ոչ մեկ այս հարցով չի ցանկանում զբաղվել։ Մի բառով կարող եմ ասել, որ ՍԱՏՄ-ն բացարձակապես չի աշխատում, էն որ ասում են՝ սա ու նա ենք անում, իրականում, ոչ մի բան էլ չեն անում»,- հավելեց նա։ Դոնարա Ալեքսանյանը խնդիրներ է տեսնում նաև բանտարկյալների սննդի հետ կապած։ Ըստ նրա՝ 2 տարի առաջ Աբովյանի կանանց քրեակատարողականի սնուդը խոզերն էին ուտում։ «Աշխատակիցները խոզեր էի պահում և այդ կերը տալիս էին խոզերին»,- նշեց Դոնարա Ալեքսանյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01