A&R tour ընկերության միջոցով Հուրգադա մեկնած ու Երևան վերադառնալ չկարողացող քաղաքացիների վերադարձն ապահովելու համար կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում մեկ հարց է՝ բյուջեից գումարի տրամադրումը՝ «SpotAir» ընկերությանը փոխանցելու համար։ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության կողմից ներկայացրած հիմնավորման մեջ նշված է. «Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունակա «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ: ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հունական «SpotAir» ընկերության հետ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ (ս.թ. հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին)։ Ս.թ. հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար, ԵԱՀ ՀՀ դեսպանությունից վերոնշյալ ավիաընկերությանը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47.121 դոլար: Ս.թ. հուլիսի 29-ի թռիչքի իրականացման համար «SpotAir» ավիաընկերությունը պահանջել է մինչև թռիչքի իրականացումը կատարել բանկային փոխանցում: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծված անելանելի իրավիճակը, նպատակահարմար ենք համարում համաձայնվել «SpotAir» ընկերության ներկայացրած պայմաններին»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01