ARM | RUS |

Մայր հայրենիքը, մայր հողը կյանքիս մեծագույն արժեքներն են. Գագիկ Թամրազյան

11.08.16 | 21:59

Աշխարհը լուսավոր է գեղեցիկ մարդկանցով, նրանց հոգում վառվող լույսով ու նրանցից ճառագող բարությամբ ու ջերմությամբ: Այդպիսին է ամերիկահայ գործարար, բարերար Գագիկ Թամրազյանը, ով նաև մեծ հայրենասեր է, մարդ, ով գործով է ապացուցում իր հայրենասիրությունը:

Այն պահին, երբ ինքնաթիռը դիպչում է մայր հողին, շատ հետաքրքիր ձեւով ամբողջ ներաշխարհս խառնվում է իրար, հուզվում եմ, արցունքները խեղդում են. կարոտի զգացումն է, նույն զգացողությունը, ինչ երեխան զգում է կարոտած սրտով մոր գիրկը վերադառնալիս:

-Պարո՛ն Թամրազյան, երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում` Դուք ոչ միայն չմոռացաք հայրենիքը, այլև հեղինակեցիք մի քանի նախաձեռնություններ, որոնք կամուրջ դարձան ամերիկահայերի և հայաստանցիների միջև: Կխնդրեմ նախ պատմեք, թե ինչպես եք բնակություն հաստատել ԱՄՆ-ում և ինչ գործունեությամբ եք զբաղվել:


-Սիրով: Իմ կյանքն այնպես դասավորվեց, որ հայտնվեցի օտար ափերում, սակայն ազգային ինքնությունս և հայրենիքի նկատմամբ սերն ու կարոտը երբևէ չեն լքել ինձ: Ես իսկապես անընդհատ փորձել եմ իմաստավորել կյանքս հայրենիքի համար որևէ բարի գործ կատարելու և հեղինակելու միջոցով:

Ծնողներս պարսկահայեր են, 1946թ. Պարսկաստանից ներգաղթել են Հայաստան: Ընտանիքում ութ երեխա ենք` երկու տղա, վեց աղջիկ, ամենափոքրը ես եմ, ծնվել եմ Երևանում: Ավարտել եմ Մոսկվայի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի հեռակա բաժինը: Մինչև ԱՄՆ մեկնելը, աշխատել եմ Գեղագիտական դաստիարակության կենտրոնում` որպես երաժիշտ, նվագակցել եմ պարի խմբակներին, աշխատել եմ Պիոներ պալատում, հանրակրթական դպրոցներում, որտեղ դասավանդել «Երաժշտություն» առարկան: Երաժշտությունն իմ կյանքն է, առանց որի` չեմ կարող ապրել: Ուրախ եմ, որ աղջիկս ևս երաժշտության սիրահար է և մեծ հաջողությունների է հասել այդ ասպարեզում:
ԱՄՆ եմ տեղափոխվել 1988թ. երկրաշարժից առաջ: Այդ ժամանակ նոր էր հասունանում Ղարաբաղյան շարժումը: Սկզբնական շրջանում` առաջին երեք տարին, չէի հարմարվում նոր բնակավայրիս հետ, ինձ չէին գրավում ԱՄՆ-ի ճոխությունները: Այնտեղ երաժշտի աշխատանքով ընտանիքս չէի կարող պահել: Ուզում էի հետ վերադառնալ և ապրել այն նույն կյանքով, ինչ իմ ժողովուրդը: Այդ ժամանակ հաջողվեց մի փոքրիկ խանութ բացել, որտեղ վաճառում էի հագուստներ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Ինձ անհանգստացնում էր այն միտքը, թե ինչպես կարող եմ օգնել հայրենիքիս: Որոշեցի գումարային աջակցություն ցուցաբերել իմ հայրենակիցներին, սակայն բանկային փոխանցումները շատ թանկ էին: Այդ ժամանակ բացահայտեցի այլ կազմակերպությունների, որոնք այդ ծառայության համար ավելի քիչ գումար էին պահանջում: Եվ քանի որ նպատակ ունեի Հայաստանին իմ աջակցությունը մշտական դարձնել, որոշեցի մաս կազմել այդ մեծ ընկերությունների խմբի և կազմակերպել դրամական փոխանցումների ծառայություն Լոս Անջելեսից Հայաստան: Հիմնադրեցի Universal Service Exchange հաստատությունը, որի ծառայությունից սկսեցին օգտվել լոսանջելեսաբնակ հայերը` չնչին տոկոսադրույքով դրամական փոխանցումներ կատարելով Հայաստան: Այդ ժամանակ սկսեցի ինձ հոգեպես ավելի լավ զգալ, մտածում էի` թեև Հայաստանում իմ ժողովրդի հետ չեմ, բայց Լոս Անջելեսում ստեղծել եմ մի հաստատություն, որի միջոցով այնտեղի հայերի դրամական աջակցությունը հասանելի եմ դարձրել Հայաստանի հայերին:
Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը դարձավ առաջատար, որից հետո ստեղծեցի երկրորդը` United Shipping Group-ը, որը սկսեց զբաղվել ծանրոցների և բեռների տեղափոխմամբ Հայաստան, և կրկին դարձավ առաջատար իր ոլորտում, հայերի գրեթե 90 տոկոսն իրենց բեռները, ծանրոցները միայն մեր կազմակերպության միջոցով են տեղափոխում Հայաստան:
Որոշ ժամանակ անց սկսեց գործել իմ երրորդ կազմակերպությունը` Universal Travels & Tours ճանապարհորդական գործակալությունը, որը հեշտացրեց լոսանջելեսաբնակ հայերի այցելությունները Հայաստան: Կազմակերպությունը ուղղություններ ունի նաև Լոս Անջելեսից աշխարհի տարբեր երկրներ և դրանցից` դեպի Լոս Անջելես: Մենք ունենք կայք` Utrav.net, որի միջոցով մեր հաճախորդները ձեռք են բերում տոմսեր և ուղևորվում իրենց նախընտրած երկիրը:
Փաստորեն` հիմնադրվեցին երեք կազմակերպություններ, որոնք սերտացրեցին ամերիկաբնակ հայերի կապը հայրենիքի հետ` հասանելի դարձնելով նրանց դրամական, իրային օգնությունները, ինչպես նաև հնարավորություն ստացան առավել հաճախ այցելելու Հայաստան: Ուզում եմ նաև նշել, որ այս հաջողություններին հասնելու ճանապարհին ինձ օգնել է իմ ընտանիքը, և այժմ որդիս` Մկրտիչ Թամրազյանը, մաս է կազմում հիմնական ղեկավարման գործում:


-Հեռվից թվում է, թե ԱՄՆ-ում շատ հեշտ է հաջողությունների հասնել, կայանալ, հե՞շտ է եղել Ձեզ համար:


-Իսկապես տարածված կարծիք է, թե երբ ոտքդ Հայաստանից դուրս ես դնում, ճանապարհն ավելի հարթ է լինում, հաջողությունները` հեշտ նվաճելի, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Ես բազում դժվարությունների միջով եմ անցել մինչև հասնելն այն ամենին, ինչ այսօր ունեմ: Լոս Անջելեսում հաստատվելու սկզբնական շրջանում` մոտ 6 ամիս, աշխատել եմ բենզալցակայանում, որից հետո բավականին մեծ դժվարությամբ գումար եմ ձեռք բերել, որպեսզի իմ սեփական գործը սկսեմ: Քանի որ ես սիրում էի իմ գործը և ջանասիրաբար աշխատում էի, այն հաջողեց: Կարծում եմ` հաջողության գաղտնիքը գործդ սիրելու և համառորեն հաջողության ձգտելու մեջ է: Այսպիսով` 1989թ.-ից ես զբաղվում եմ գործարարությամբ:


-Ինչպիսի՞ պահանջարկ է վայելում դրամական փոխանցումներ կատարող ընկերությունը և Հայաստանի բնակիչները ինչպե՞ս են ստանում իրենց հաշվին փոխանցված գումարը:


-Այդ կազմակերպության ստեղծումը, կարծես հայերի սրտի ցանկության իրականացումը լիներ: Ստեղծման օրվանից այն օրեցօր զարգանում էր, ավելանում էր դրամական փոխանցումների քանակը, և ես ուրախանում էի, որ մեր հայրենիքում գտնվող կարիքավոր մարդիկ օգտվում են Լոս Անջելեսում գտնվող իրենց հարազատների օգնությունից: Ես նաև գոհ և շնորհակալ եմ լոսանջելեսաբնակ իմ հայրենակիցներից, ովքեր չթողեցին, որ իրենց հարազատները նեղվեն ցրտից կամ սովից, ինչը շարունակվում է մինչև այսօր:
Մեր ծառայությունը շատ օպերատիվ է աշխատում, փոխանցման պահից հաշված րոպեների ընթացքում գումարը հասնում է Հայաստան և մեր հայրենակիցներն այն ստանում են «Հայէկոնոմբանկի» ցանկացած մասնաճյուղից:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել «Հայէկոնոմբանկի» տնօրինությանը և աշխատակազմին իրենց ցուցաբերած ուշադրության և բարձրորակ սպասարկման համար, քանի որ մինչ օրս մենք որևէ դժգոհություն չենք ստացել, միայն գովեստի խոսքեր ենք լսել մեր հայրենակիցներից:


-Ծանրոցների, բեռների տեղափոխումը ինչպե՞ս է կատարվում, արդյո՞ք կրկին մատչելի է և ովքե՞ր են օգտվում այդ ծառայությունից:


-Այդ ծառայությունից օգտվում են միայն հայերը: Շատ ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այդ գործն այնքան զարգացավ, որ եթե նախկինում տարբեր փոքր կազմակերպությունների միջոցով ամեն ամիս Հայաստան մի բեռնարկղ էր ուղարկվում, ապա դրանց թիվն այժմ հասել է 10-ի: Պատճառն այն է, որ մենք նվազեցրեցինք ծառայության համար գանձվող գումարը, որպեսզի այն մատչելի լինի բոլորին, կարողանան նույնիսկ փոքր չափի ծանրոցն ուղարկել Հայաստան իրենց հարազատին: Ծառայության արժեքը ընդամենը 19 դոլար է, որի դիմաց մեր աշխատակիցները գնում են բեռ ուղարկող անձի բնակարան, վերցնում այն, փաթեթավորում, տեղափոխում մեր գրասենյակ, այնտեղից` բեռնարկղ, իսկ բեռնարկղը` Հայաստան: Այնուհետև մաքսազերծումից հետո ստանում են բեռնարկղը, բերում հայաստանյան մեր գրասենյակ, որտեղից առաքիչները բեռը հասցնում են հասցեատիրոջը:
Այս ընկերության շահույթի մի մասը մենք ուղարկում ենք Հայաստանի ծնողազուրկ, հաշմանդամ երեխաներին, ինչպես նաև ազատամարտիկների և զոհված զինծառայողների ընտանիքներին: Իհարկե, մշտապես մեր երեք կազմակերպությունները մասնակցում են Հայաստանին նվիրված հեռուստամարաթոններին:


-Մի փոքր պատմեք Ձեր ճանապարհորդական գործակալության գործունեության մասին: Որքանո՞վ է Հայաստանը հետաքրքիր դրսի մարդկանց և այդ ծառայությունից ովքե՞ր են օգտվում:


-Մեր ճանապարհորդական գործակալության ծառայություններից կրկին հիմնականում օգտվում են հայերը, ավելի քիչ` օտարները: Մեր հայրենակիցներն ամեն տարի գալիս են Հայաստան: Մենք աշխատում ենք հայաստանյան մի խումբ ` «Արմենիա Մարիոթ», «Անի» և այլ հյուրանոցների հետ, որոնց պայմանների մասին տեղեկացնում ենք մեր հաճախորդներին, և նրանք ընտրում են իրենց նախընտրած հյուրանոցը, որտեղ պետք է ապրեն Հայաստանում:
Մենք այս ընկերության շրջանակներում նաև տարին մեկ-երկու անգամ կազմակերպում ենք նավային համահայկական շրջագայություն, որին մասնակցության հայտ են ներկայացնում մոտ 700 հայեր: Շատ հետաքրքիր շրջագայություն է, որը միավորում է աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերին: Նավային շրջագայությունը կազմակերպվում է մայիս ամսին, քանի որ ԱՄՆ-ում մայիսի 16-ին տոնում են մայրերի տոնը, և օգոստոս ամսին, որն ամառային հանգստի ամիս է: Նավային շրջագայությունը տևում է 4 օր, 3 գիշեր:


-Պարո՛ն Թամրազյան, մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:


-Ես ամուսնացել եմ Երևանում, ԱՄՆ մեկնելուց առաջ արդեն ծնվել էր որդիս` Մկրտիչը, իսկ աղջիկս` Անին, ծնվեց Լոս Անջելես մեկնելուց մեկ տարի անց, ով տարիներ հետո դարձավ երգչուհի, ում այսօր շատերն են ճանաչում և սիրում: Նա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում եկել է Հայաստան, արժանացել պարգևատրման: Այդ փոքրիկ հաղթանակը նրան շատ ոգևորեց և նա շարունակեց իր գործը երգի ասպարեզում: Այսօր ունի ձայնագրման ստուդիա, որտեղ ձայնագրվում են ԱՄՆ-ում հայտնի երգիչներ, երգչուհիներ: Նա ունի նաև պարի ստուդիա, որի հետ համագործակցում են տեղի և օտարերկրյա պարարվեստի հայտնի ներկայացուցիչներ: Ես հիանում եմ նրա տաղանդով և մարդկային տեսակով, քանի որ կարծում եմ` նաև Անիի լավ բնավորությունն ու շփվելու բարձր կուլտուրան է նրա ստուդիաների հաջողության գրավականը:
Ունեմ երեք թոռնուհիներ, տղաս է ինձ պապիկ դարձրել:


-Ամեն անգամ Հայաստան գալիս ի՞նչ զգացողություններ եք ունենում:


-Այն պահին, երբ ինքնաթիռը դիպչում է մայր հողին, շատ հետաքրքիր ձևով ամբողջ ներաշխարհս խառնվում է իրար, հուզվում եմ, արցունքները խեղդում են. կարոտի զգացումն է, նույն զգացողությունը, ինչ երեխան զգում է կարոտած սրտով մոր գիրկը վերադառնալիս: Հայրենի հողի վրա ինձ հանգիստ ու ապահով եմ զգում, ինձ կհասկանա նա, ով դրսից է վերադառնում հայրենիք: Ամեն ինչ` քար, թուփ, չխնամված տարածք հոգեհարազատ ու սիրելի է ինձ:


-Կա՞ վայր, ուր Հայաստան գալուց անպայման այցելում եք:


-Ինձ համար Հայաստանի և Արցախի բոլոր վայրերն էլ սիրելի են, բայց, քանի որ չեմ կարող ողջ Հայաստանն ու Արցախը շրջել ժամանակի սղության պատճառով, ունեմ նախընտրելի վայրեր, ուր ամեն անգամ այցելում եմ, օրինակ, Դիլիջան, Գյումրի, Ստեփանակերտ: Ու ցավալին այն է, որ միշտ հայրենիքից հեռանում եմ կարոտը սրտումս, քանի որ գալիս եմ տարին մեկ-երկու անգամ` 1-2 շաբաթով, որը չափազանց կարճ ժամանակահատված է Հայաստանը վայելելու համար:


-Ինչպե՞ս եք դաստիարակել Ձեր զավակներին, ի՞նչ պատգամ եք տվել նրանց, որ կուզենայիք իրենք էլ փոխանցեն իրենց երեխաներին:


-Լոս Անջելես տեղափոխվելու առաջին իսկ օրվանից մեր տանը մշտապես հնչել է հայոց լեզուն, մինչև այսօր էլ այդպես է: Մեզ համար առաջնային կարևորություն ունի, որ մեր երեխաները հայերեն խոսել, գրել և կարդալ իմանան, պահպանեն իրենց ազգային ինքնությունն ու ավանդույթները: Եվ պետք է ասեմ, որ դա մեզ հաջողվել է: Մեր երեխաներն այնպես լավ են խոսում հայերեն, կարծես Հայաստանում մեծացած լինեն: Նույն կերպ էլ մեծանում են թոռներս, նրանք ևս վարժ խոսում են հայերեն: Դրան, իհարկե, նպաստել է այն հանգամանքը, որ նախկինում երեխաներս, այսօր նաև թոռներս հաճախում են հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանում են մեր ավանդույթներին: Նրանք հաճախում են նաև հայկական պարի խմբակներ:


-Լոս Անջելեսի շրջանը բավականին հայաշատ է, իսկապե՞ս ամենուր կարելի է հայերի հանդիպել:


-Այո՛, հատկապես Գլենդել քաղաքն է հայաշատ, կարծես Երևանը լինի, որտեղ ամենուր, յուրաքանչյուր հաստատության ծառայությունից օգտվելիս` խանութ, բանկ, հիվանդանոց, կարելի է հանդիպել հայերի: Երևի թե, այդ հայկական մթնոլորտն ինձ օգնեց, որ կարողանամ հարմարվել և ապրել օտար երկրում: Ես, իհարկե, շփվել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ և միանշանակ համոզվել, որ հայերի նման ընկերասեր, հարազատասեր, կարիքի մեջ գտնվող մարդկանց աջակից լինելու հրաշք ունակություն ունեցող ազգ չկա: Եթե այդպես չլիներ, հեռուստամարաթոնների և այլ միջոցառումների ժամանակ այդքան խոշոր չափի գումարներ չէին հավաքվի և ուղարկվի հայրենիք:


-Պարո՛ն Թամրազյան, մի փոքր էլ պատմեք Ձեր հասարակական գործունեության մասին:


-Ես արդեն նշել եմ, որ ԱՄՆ-ում հաստատվելու առաջին օրվանից մտածում էի հայրենիքիս օգնելու մասին, և երբ հաջողվեց ստեղծել իմ սեփական գործը, սկսեցի հագուստներ, սնունդ ուղարկել Հայաստան որոշակի թվով մարդկանց, քանի որ ծանոթ չէի որևէ կազմակերպության, որի միջոցով հնարավոր լիներ իմ աջակցությունն ուղղել կարիքավոր մարդկանց խմբերի:
Մոտ երեք տարի առաջ ես ծանոթացա «Ղարաբաղ» բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանի հետ, ով աջակցության ծրագիր է իրականացնում` ուղղված զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Նրա հետ ծանոթությունից հետո սկսեցի այդ կազմակերպության միջոցով իմ օգնությունը ցուցաբերել ՀՀ մարզերում և Արցախում ապրող ազատամարտիկների ընտանիքներին: Իսկ երկու տարի առաջ 15 ամերիկահայերով այցելեցինք Արցախի զորամասեր: Իմ մեծագույն ցանկությունն էր ծանոթանալ այն պայմաններին, որոնց ներքո ապրում են մեր զինվորները, ապրել նրանց կյանքով, օգտվել նրանց համար նախատեսված սննդից: Եվ պետք է ասեմ, որ զինվորների և՛ սնունդը, և՛ պայմանները գոհացուցիչ են, նրանք ապրում են զինվորական պատշաճ պայմաններում:

-Քառօրյա պատերազմի օրերին Դուք մասնակցություն ունեցաք անչափ գնահատելի մի նախագծի:


-Այո՛, Դուք երևի նկատի ունեք Նունե Ավետիսյանի մտահղացմամբ` հեռուստամարաթոնի կազմակերպման և դրամահավաքի նախաձեռնությունը, որի ընթացքում հավաքված շուրջ 380 հազար ԱՄՆ դոլարն ուղղվեց քառօրյա պատերազմում զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին: Մենք այդ առիթով էինք Հայաստանում: Բացել ենք հաշվեհամարներ բոլորի անուններով, որոնց փոխանցվել է համապատասխան գումարը: Մենք ցանկանում ենք հեռուստամարաթոնն ամենամյա դարձնել, և ամեն տարի հնարավորինս շատ ընտանիքների ներգրավել այս ծրագրի մեջ:
Ես հանդիպել եմ նաև քառօրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներին, նրանք բոլորը սևազգեստ էին, խոցված սրտով, նայում էի նրանց ու ինձ մեղավոր զգում: Եվ հասկանում էի նաև, որ գումարային ոչ մի օժանդակություն չի կարող փարատել նրանց վիշտը, նրանց միակ մխիթարությունն այն է, որ զավակները զոհվել են հանուն հայրենիքի: Աստված թող նրանց ուժ տա, որ կարողանան այդ ծանր վշտի հետ ապրել, և շատ կարևոր է, որ նրանք մենակ չզգան իրենց այդ մեծագույն վշտի հետ: Մենք պետք է փորձենք նրանց աջակցել մինչև իրենց երեխաների չափահաս դառնալը, չբավարարվենք արված աշխատանքով:
Ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներին, ովքեր ձեռք մեկնեցին ազատամարտիկների ընտանիքներին:


-Ինչի՞ մասին եք երազում:


-Երազում եմ խաղաղության մասին, որ որևէ զինվոր չզոհվի, և մայրերը չարտասվեն իրենց որդիների կորստի համար: Երազում եմ նաև, որ սերը և հարգանքը գերակշռեն մարդկային փոխհարաբերություններում, դա այդքան էլ բարդ չէ, պետք է հնարավորինս գեղեցիկ ապրել և դժվարություններ չստեղծել շրջապատի համար:
Երազում եմ զավակներս և թոռներս լինեն հասարակությանը պիտանի, ազնիվ մարդիկ և շարունակեն հայրենանվեր, սուրբ գործը` ուղղված հայրենիքին և հայրենի ժողովրդին:

De facto


Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի...

10:33

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:09

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

09:44

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55