Արցախի Հանրապետությունում հուլիսի 26–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած երիտասարդներից մեկը երկու անչափահաս երեխաներ ունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Ներսես Շադունցը` նշելով, որ ըստ խոսակցությունների մահացած հարսն էլ հղի է եղել: «Մահացած ամուսինները 4 որդի ունեն, 2-ը իրենց հետ չեն եղել: Մեկը զինվորական է, Ղազախստանում է հիմա, հետ է գալիս, մյուսն էլ Արցախում շինարարարական աշխատանքներ է անում, նրանք ամուսնացած չեն: Իրենք էլ Հադրութ էին գնում, էդ մահացած հարսի քեռու հուղարկավորությանը պետք է մասնակցեին»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ մահացած հարսը հղի է եղել: Նա նշեց, որ մահացածների դիերը դեռ Արցախում են, գյուղ չեն տեղափոխել: Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ հուլիսի 26–ին ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։ Մահացածները Սյունիքի մարզի Տեղ գյուղից են, մի ընտանիքի անդամներ` ամուսինները, 2 որդին եւ նրանց հարսը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44