ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինը չէ. Հիմա կառավարությունը չէ, որ պետք է մտածի քաղաքացու հոգսերը հոգալու մասին. 168.am

29.07.19 | 10:51

Հասարակության շրջանում գնալով խորանում է հիասթափությունն իշխանությունների գործողություններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։

Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարունակում են թակել մարդկանց դռները։

Ժամանակն անցնում է, իսկ երկրում սոցիալական իրավիճակը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ։

Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։

Հիմա արդեն ամեն մարդ ինքը պիտի հոգա իր հոգսը, դա այլև կառավարության խնդիրը չէ։

Հիմա արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս քամահրանքով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացու հետ, ինչպես խոսում էին նախկինները։

Հիմա արդեն երկրում սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն ու քաղաքական իշխանությունն է, այլ քաղաքացիները, ովքեր չեն ուզում աշխատել և հոգալ իրենց հոգսերը։

Պարզվում է՝ Հայաստանում այլևս աշխատատեղի խնդիր չկա, պարզապես մարդիկ չեն ուզում աշխատել։ Աշխատանք կա, բայց աշխատող չկա։

«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»,- ասում է վարչապետը։

Թվում է, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում այնքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, որ աշխատողներն այլևս չեն բավականացնում։

Պարզ է, որ այդպես չէ։ Ավելին, այս ընթացքում գուցե Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր են փակվել, քան բացվել։ Ընդ որում, նաև կառավարության մեղքով։

Հիմա, երբ մարդիկ բողոքում են աշխատանք չունենալուց, դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխատանք կա, բայց նրանք չեն ուզում աշխատել։ Եվ պետք չի տպավորություն ստեղծել, թե կառավարությունը բոլոր պայմաններն ապահվել է, որպեսզի մարդիկ աշխատեն ու ինքնուրույն հոգան իրենց հոգսերը։

«Մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչև 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային և պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը ոչ մի կերպ չի զրկվի նպաստից և աշխատելու, եկամուտ ստանալու հնարավորություն կստանա: Մենք արտոնյալ վարկավորման տասնյակ ծրագրեր ենք իրականացնում, մենք ասում ենք, որ ոչ մի սովորող ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա բուհից, մենք պատրաստվում ենք կատարել աղետի գոտու բնակիչների նկատմամբ պետության ունեցած բոլոր պարտավորությունները:

Մնացած հոգսերն ամեն ընտանիք ինքը պետք է հոգա իր օրինական աշխատանքով: Եվ Հայաստանում կա աշխատանք: Հայաստանում հնարավոր է ստեղծել աշխատանք:

Բացի աշխատանքից, բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում են նրան պահել մի քանի կոռուպցիոների նախընտրական որդնած բրնձի հույսին»,- իր ֆեսյբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ աշխատանքի մասին է խոսում վարչապետը։ Որտե՞ղ են այդ աշխատատեղերը։ Հեշտ է ասել՝ աշխատանք կա, իսկ մարդիկ չեն ուզում աշխատել։ Բա ինչո՞ւ է պաշտոնական վիճակագրությունը 20 տոկոս գործազրկության մասին խոսում։ Ավելի քան 200 հազար մարդ աշխատանք չունի։

Այնպես չէ, որ աշխատատեղերը թափված են, բայց մարդիկ չեն ուզում աշխատել։ Չկա նման բան։ Բոլորն էլ տեսնում են, որ Հայաստանում աշխատանք կամ պատշաճ վարձատրվող աշխատանք չկա։ 2-3 հազար թափուր աշխատատեղեր միշտ էլ եղել են, և դա նորություն չէ։ Բայց դրանք չափազանց ցածր են վարձատրվում կամ խիստ մասնագիտական են։

Եթե աշխատատեղերն այդպես թափված են, և մարդիկ չեն ուզում աշխատել, ինչո՞ւ են դա անում արտերկրում։ Մի՞թե այդքան հաճելի է կտրվել ընտանիքից ու հարազատներից, աշխատանք փնտրել դրսում, բախվել շատ ու շատ խնդիրների, բայց ներսում չաշխատել։ Դրա համար պատճառ պե՞տք է լինի, թե՞ ոչ։ Եթե որևէ մեկին թվում է, թե 50 կամ 60, նույնիսկ 100 հազար դրամով կարելի է ընտանիք պահել, ապա չարաչար սխալվում է։

Գուցե կառավարությունն ասի, թե իշխանափոխությունից հետո անցած 15 ամիսների ընթացքում քանի ձեռնարկություն է բացել, քանի նոր աշխատատեղ է ստեղծել։ Թե՞ դա այլևս կառավարության հոգսը չէ, և քաղաքացու խնդիրն է՝ մտածել իրեն աշխատանքով ապահովելու մասին։

«Մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից»,- ասում է վարչապետը։

Ի՞նչ միկրոբիզնեսի մասին է խոսքը։ Այն միկրոբիզնեսի, որին կառավարությունը պատրաստվում է հարկերից իբր թե ազատել հաջորդ տարվանից։ Այսինքն` իշխանափոխությունից գրեթե երկու տարի հետո։ Ու դեռ մեծ հարց է, թե այն ինչ է տալու միկրոբիզնեսին։ Նախկինում էլ այդ նույն միկրոբիզնեսը գրեթե նույնպիսի արտոնություններ ուներ` մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Դրանից շատ բան չի փոխում։

Անիմաստ է խոսել մանր բիզնեսով զբաղվելու համար արտակարգ պայմաններ ապահովելու մասին։ Հատկապես որ, նույն միկրոբիզնեսը գործելու է բոլորովին այլ իրավիճակում և խիստ հարկային մամլիչի տակ։ Այդ դեպքում միկրոբիզնեսն իրականում կգտնվի ավելի ծա՞նր, թե՞ թեթև հարկային դաշտում, դեռ ժամանակը ցույց կտա։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բազմաթիվ հարցերում այլևս այնպիսին չէ, ինչպիսին մինչև վարչապետ դառնալն էր։ Ու որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, որ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անում է հասարակության խնդիրները լուծելու համար, մարդիկ ոչ միայն լսում են, այլև տեսնում, թե ինչ է կատարվում իրենց շրջապատում։

Այնպես որ, հիմա արդեն դժվար է լինելու մարդկանց կերակրել դատարկ խոսքերով։ Հասարակությունը մանդատ է տվել այս իշխանությանը ոչ թե նրա համար, որպեսզի շատ արագ մոռանա իր հոգսերը, այլ լուծումներ տա դրանց։

Այսօր այդ լուծումները չեն երևում։ Կառավարությունը մոռացել է իր սոցիալական պատասխանատվության մասին և փորձում է հասարակության վրա դնել վատ ապրելու մեղավորությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ


168.am


Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ հարձակումներին.Աբրահամյան

Փաշինյանն անոնսում է, որ նոր լիցք է հաղորդվելու Մայր Աթոռի դեմ...

10:13

Պարեկները վթարից մահացածի կտրված ոտքերը հայտնաբերել են տարբեր հատվածներում

Պարեկները վթարից մահացածի կտրված ոտքերը հայտնաբերել են տարբեր...

09:45

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում․...

09:22

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացրել է ամփոփ տվյալները՝ բոլոր 47 տեղամասերից

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ը ներկայացրել է ամփոփ տվյալները՝ բոլոր 47...

09:02

Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ

Ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5...

17:53

Վաղարշապատի ընտրությունների պատկերը պարզապես խայտառակություն է. Փաստաբան

Վաղարշապատի ընտրությունների պատկերը պարզապես խայտառակություն է....

17:36

17:00-ի դրությամբ` Վաղարշապատում ընտրողների 36.3 տոկոսն է ընտրել

17:00-ի դրությամբ` Վաղարշապատում ընտրողների 36.3 տոկոսն է...

17:13

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

10:03

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերը

Արմեն Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման...

17:47

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին կանչել և բողոքի նոտա է ներկայացրել...

17:34

Վահագն Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում և Ուրուգվայում կրթական տեխնոլոգիաների զարգացման համագործակցությունը

Վահագն Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում և Ուրուգվայում կրթական տեխնոլոգիաների զարգացման...

17:13

Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված տարաների օգտագործումը նախատեսվում է արգելել 2027 թվականից

Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկից պատրաստված տարաների օգտագործումը նախատեսվում է արգելել 2027...

16:22

Առանց նախնական մաքրման՝ արտադրական կեղտաջրերը կարգելվի արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ

Առանց նախնական մաքրման՝ արտադրական կեղտաջրերը կարգելվի արտանետել կենտրոնացված ջրահեռացման...

16:09

ՔՊ-ն խիստ մտահոգված է Բաքվում ընթացող դատավարությամբ և ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ սահմանված պատժաչափերով

ՔՊ-ն խիստ մտահոգված է Բաքվում ընթացող դատավարությամբ և ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ սահմանված...

15:46

Հունգարիան շարունակում է պատրաստվել ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովին. Օրբան

Հունգարիան շարունակում է պատրաստվել ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովին....

15:33

Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին

Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է «Անտիֆեյքի»-ի լրագրող Դավիթ...

15:14

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

Կեղծ թղթադրամներ իրացրած անձինք ձերբակալվել են

15:05

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է

ԿԸՀ-ն զգուշացնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում...

14:45

ՔՊ-ն 7 տարիներին մսխել է ժողովրդի վստահությունը, միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ, բռնության գործիքակազմը կիրառելով՝ վերարտադրվելու շանս ունի. Խաչիկ Գալստյան

ՔՊ-ն 7 տարիներին մսխել է ժողովրդի վստահությունը, միայն վարչական ռեսուրսի չարաշահմամբ, բռնության...

14:32

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01