Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական և անձնական հաշվեհարդար՝ վենդետա, այս մասին մեկ տարի առաջ արված հայտարարությունն այսօր ևս լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` հավելելով, որ քրեական հետապնդման քողը գնալով մաշվում է և դարձել է ծաղր ու ծանակի առարկա:
« Քաղաքական հետապնդում է իրականացվում նախագահ Քոչարյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից քրեական հետապնդման քողի տակ: Այն ինչ կատարվում է որևէ իրավական հիմնավորում չունի. քրեական գործը, որը սարքվել է Քոչարյանի դեմ, ապօրինի է, կալանքը ևս ապօրինի է: Տեղի ունեցողը կապ չունի Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ: Սա մենք ասել ենք դեռ մեկ տարի առաջ»,-ասաց Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում «ամենակեղտոտ ձևով» շահարկվել է 2008-ի մարտի 1-ի զոհերի անունը, քաղաքական գործընթացներից ու իրավական ապօրինություններից այն կողմ, «զոհերի հարազատների զգացումների հետ խաղալը բարոյական չէ:
«Մենք այն ժամանակ էլ վստահ էինք, որ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը լուրջ հարվածներ է հասցնելու երկրի, պետության վարկին։ Ցավոք սրտի, այսօր մենք դա արձանագրում ենք։ Ո՞ւր են մարտի 1-ի մեղավորները, բացահայտե՞լ եք սպանությունները։ Իհարկե՝ ոչ։ Վերջերս մամուլում տեսա, որ մի ոստիկանի կալանավորումը որևէ հիմք չունի և նա առնչություն չունի սպանության հետ։ Սա՞ է բացահայտումը:Ես չգիտեմ՝ հիմա նրանք ինչ են ասում զոհերի հարազատներին։ Օրինակ՝ երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարում էր, թե զոհերից մի զինվորականին նրա կոլեգաներն են սպանել և ասում էր՝ դա հաստատ է, հիմա ի՞նչ են ասում այդ մարդկանց հարազատներին, երբ այդ ամենը չի ճշտվել։ Այս հարցերը մնում են օդի մեջ։ Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն Մարտի 1-ի գործը, փորձեն վերաշարադրեն իրենց պատմությունը, այնքան ավելի վատ է լինելու իրենց համար», - հայտարարեց Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01