Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերություններից մեկի՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին պատկանող գույքի արժեքը պարզելու համար պետք է նշանակվի փարձաքննություն եւ որոշվի, թե գույքի վրա դրված կալանքն ի՞նչ ծավալով հանել։ Նման կարծիք այսօր՝ հուլիսի 30–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտնեց Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը՝ անդրադառնալով «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու հարցով ՊԵԿ–ի գրությանը։ «Փորձաքննությունը եթե պարզի, որ այդ գույքերը չեն գերազանցում 1 մլրդ դրամը, թող գույքը արգելանքից հանվի միայն այդ գումարի չափով»,–նկատեց դատախազը։ Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով Մանվել Գրիգորյանի ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ–ն իրացնի այդ գույքը, վաճառի այն եւ գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Նշենք, որ խոսքը՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրվել քննիչի որոշմամբ, դեռեւս նախաքննության ընթացքում։ ՊԵԿ–ի գրության վերաբերյալ Մանվել Գրիգորյանի դիրքորոշումը ճշտելու նպատակով դատական նիստը երկու ժամով ընդմիջվեց։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01