Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ապօրինությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՀՊՏՀ-ի դասախոսներ Արմեն Կարախանյանն ու Գագիկ Ասլանյանը:
Արմեն Կարախանյանը ներկայացնելով խնդիրը՝ նշեց, որ բուհի մի շարք դասախոսներ դեմ են ՀՊՏՀ-ի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգին, քանի որ դա հակասում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքների որոշ դրույթներին:
Արմեն Կարախանյանի խոսքով՝ բուհի 17 դասախոս հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը» հաստատելու ՀՊՏՀ գիտական խորհրդի ապրիլի 30-ի որոշումը և համալսարանի դասընթացների թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարությունը իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել արգելել «ՀՊՏՀ-ի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Սակայն, ինչպես նշեց Արմեն Կարախանյանը, երկու-երեք օր անց դատավորը հանել է տվյալ արգելանքը:
«Զարմանալին այն է, որ դատարանը պետք է վերլուծեր արգելանքը հանելու ու թողնելու դրական և բացասական կողմերը, որը չի արվել, ավելին, արգելանքը հանելու որոշման մեջ copy-past է արվել բուհի կողմից բերված պատճառաբանական մասը: Այսինքն՝ բուհն ինչ էլ ներկայացներ՝ իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող, այդ արգելանքը պետք է հանվեր»,- ասաց դասախոսը:
Այս ամենից հետո էլ դասախոսները չեն նահանջում, նրանք շարունակելու են իրենց պայքարը: Ըստ Ա.Կարախանյանի՝ իրենք դիմել են տարբեր կառույցների, սակայն դեռևս արձագանք չկա: «Դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բաց նամակ ենք հղել ՀՀ վարչապետին, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Մենք ուզում ենք հավատալ, որ մեր բազմաթիվ ահազանգերը, հրապարակումները ուղղակի տեղ չեն հասել պատկան մարմիններին, դրա համար այս ամբողջ ապօրինությունները շարունակվում են: Մենք համոզված ենք, որ մերօրյա Հայաստանում անօրինակությունը, ապօրինությունը տեղ չունեն, համոզված ենք, որ ոչ մի անձ, այդ թվում՝ պաշտոնյա, չի կարող իրեն վեր դասել օրենքից, և կիրառել նման կանոնակարգ, ինչպես նաև իր ամբողջ գործունեությունը կառուցել անօրինակության վրա»,- ասաց Արմեն Կարախանյանը:
Նա կարծում է, որ, օրինակ, դասընթացների թափուր դասաժամերի համար հայտարարված մրցույթի արդյունքում 100-200 մարդ կզրկվի աշխատանքից: «Դեռևս արդյունքները հայտնի չեն, մրցույթին մասնակցած մարդիկ միայն սեպտեմբերի 1-ին կհասկանան՝ կշարունակեն աշխատել, թե ոչ: Չզարմանաք, որ վաղը մենեջմենթի ամբիոնում լեզվաբան դասավանդի, մաթեմատիկոսը՝ տնտեսագիտություն, իսկ մագիստրատուրան հազիվ ավարտած մարդը ասպիրանտուրայում դասավանդի»,- նշեց Արմեն Կարախանյանը:
Դասախոս Գագիկ Ասլանյանն էլ անդրադարձավ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն հայրապետյանի դոկտորական ատենախոսությանը: Ըստ նրա՝ փորձագետների կողմից վեր են հանվել ատենախոսությունում առկա գրագողության բացահայտ փաստեր, զեղծարարություններ ու կեղծիքներ:
«Հանրությունը, ուսանողները և դասախոսները պետք է իմանան, թե ով է իրականում ղեկավարում համալսարանը, որը մեզ՝ բողոքող դասախոսներին անվանում է անգրագետներ: Նրա մոտ և մանիպուլյացիան, և սուտ խոսելը լավ է ստացվում: Ատենախոսության շուրջ 60 էջը թարգմանված արտագրություններն են, մի մասը ուղիղ թարգմանություններ են և այլն: Նա նաև ասում է, որ ատենախոսության թեման նոր է Հայաստանի իրականության համար, մինչդեռ 2011 թ-ին նման թեմայով ձեռնարկ է հրատարակվել»,- ասաց Գագիկ Ասլանյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01