Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ Դաշնային խորհրդարանում, հուլիսի 30-ին Արցախի Հանրապետության պատվիրակության պատվին Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնությամբ պատգամավորներ Թրենտ Զիմերմանի և Ջոել Ֆիթցգիբոնի կողմից կազմակերպվել է ընդունելություն։ Միջոցառմանը մասնակցել են Դաշնային խորհրդարանի սենատորներ, պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ութ մշտական հանձնաժողովների նախագահներ և նախարարներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիթցգիբոնը ողջունել են Արցախի Հանրապետության պատվիրակության այցը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կստեղծի ապագայում Ավստրալիայի և Արցախի միջև կապերի խորացմանը, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով։
Պատասխան խոսքում արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել Դաշնային խորհրդարանում կազմակերպված նման ջերմ ընդունելության համար և ներկայացրել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներում արձանագրված արդյունքներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական ու իրավական ասպեկտներին և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշմանը։
Ընդունելության ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը անդրադարձ են կատարել Արցախի և Ավստրալիայի միջև տարբեր մակարդակներով համագործակցության զարգացման հնարավորություններին։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44