Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության պայքարը շարունակվում է, իսկ մայրաքաղաքի՝ աղբի մեջ լինելու փաստը մեկը մյուսի վրա է բարդում։ Պատասխանատու կառույցները այդպես էլ չեն կարողանում խնդրին վերջնական լուծում տալ, այն է՝ ապահովել Երևանի պատշաճ աղբահանությունը։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկու կողմի պարզաբանումներն էլ մնում են նույնը՝ միայն նշվում է աղբատար ավտոմեքենաների ավելացման և պատասխանատու ընկերությանը տուգանելու մասին։
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչու՞ տուգանքների փոխարեն քաղաքապետարանը չկիրառեց հանրօգուտ աշխատանքի այլընտրանքային ձևը, ինչը հասկանալի կլիներ, որովհետև տուգանքից աբը քաղաքում չպակասեց։
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց. «Քաղաքապետարանը տույժերի կիրառումը կատարում է բացառապես ընկերության հետ ունեցած պայմանագրի հիմնա վրա, որևէ այլ ձևի գործողություն չի կարող կատարել»։
Մեկ այլ հարցի, թե «Սանիտեք»-ի հետ պայմանագրում կա՞ն կետեր, որ քաղաքապետարանը պիտի աներ ու չի արել, նա պատասխանեց. «Նման կետեր չկան, որ մենք կատարած չլինենք»։
Հիշեցնենք, որ ստեղծված խնդրի վերաբերյալ «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարեց, որ ստեղծված խնդրի վերաբերյալ որոշել էի մամուլի ասուլիս անցկացնել Թբիլիսում՝ ինչը շատերի դժգոհությանն արժանացավ։
«Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»,- հայտարարել էին նրանք։
Երեկ էլ ընկերությունը հայտարարեց, որ որոշել են ասուլիսն անցկացնել Երևանում։
Նշենք նաև, որ ՊԵԿ-ը «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցել։
Ստացվում է, որ դեռևս հայտարարությունների ու ասուլիսների փուլից այն կողմ դեռևս ոչինչ չի կատարվում, աղբը տեղից չի շարժվում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01