Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում արդյունավետ ու կարևոր հանդիպումներ է անցկացրել՝ նախանշելով համագործակցության ուղղությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ելենի Կունալակիսը շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար: Նա առանձնացրեց իրենց այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ Հիշատակի պուրակում ծառ է տնկել Կալիֆոռնիայի անունից: Պատվիրակությունը տպավորված է Թումո կենտրոն այցելությունից: Ելենի Կունալակիսի խոսքով, կարևոր է, որ ամերիկահայերը կարողացել են այդպիսի ներդրում ունենալ իրենց Հայրենիքում: Նա հույս հայտնեց, որ իրենց այցելությունը նոր դուռ կբացի համագործակցությունն ընդլայնելու համար: «Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և պահանջատեր է այդ հարցում: Մեր նահանգում գործում է օրենք, ըստ որի, նահանգի հանրային վարժարաններում Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացվում է ուսանողներին: Կալիֆոռնիան ԱՄՆ-ի 9 նահանգներից մեկն է, որը ճանաչել է Արցախի անկախությունը»,- ասաց Ելենի Կունալակիսը: Արիզոնայի նահանգային սենատոր Օթոնիել Նավարեթեն մեծ պատիվ է համարում Հայաստանում գտնվելը: Նա ընդգծեց, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցան ԱԳ նախարարի, Ազգային ժողովի պատգամավորների հետ: «Շատ հետաքրքիր է տեսնել, թե սփյուռքահայերը որքան կապված են իրենց Հայրենիքին և ամեն ինչ անում են ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այստեղ մարդկանց մեջ յուրահատւկ էներգիա եմ տեսնում: Արիզոնան այն նահանգներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Պետք է աշխատել, որ ապագայում այլ ցեղասպանություններ չկրկնվեն»,-ասաց նա: Օթոնիել Նավարեթեն նշեց, որ Արիզոնայում քննարկում են Հայաստանի հետ առևտրային գրասենյակ բացելու հարցը: Լրագրողները հետաքրքրվեցին Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի հնարավոր կազմակերպման մասին: Ելենի Կունալակիսը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում: «Այն շատ կարևոր կլինի Հայաստանի ու հայերի համար: Ինչպես գիտենք, Կալիֆոռնիայում մեծ թվով հայեր են ապրում, ուղիղ չվերթի դեպքում նրանք հեշտությամբ կարող են տեղաշարժվել»,-ասաց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55