Ես չեմ պատկերացնում, որ մենք մի օր կգանք, կհասնենք այնպիսի իրավիճակի, որ ինձ կամ հետագա ՊԵԿ ղեկավարությանը հարցնեք՝ արդյոք կա՞ կաշառակերություն ձեր համակարգում, ինքը ինքնավստահ կերպով ասի՝ չէ, չկա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ ի պատասխան հարցի, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԱԾ-ն կոռուպցիոն երկու դեպք է բացահայտել ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ՊԵԿ-ի 4 աշխատակից է ձերբակալվել, նոր Հայաստանում հնարավոր չեղա՞վ այս ընթացքում հնարավորինս զերծ մնալ նման երևույթներից:
«Հարցը նրանում է կայանում, որ այո, մենք համագործակցում ենք ԱԱԾ հետ, մենք առանձին դեպքերում գործում ենք մեր ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով, ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Ձեր նշած երկու առիթով էլ ես զանգահարել և շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, որովհետև իրենց աշխատանքով մենք մաքրվում ենք»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա ասաց, որ կողջունեն ցանկացած օժանդակություն, որ կունենան համակարգի մաքրման այդ պրոցեսում: «Տեսեք, մենք ասում ենք, թե չկա համակարգային կոռուպցիա, համակարգային կաշառակերություն, բայց վստահ եմ և հանրության մոտ էլ լսում ենք, որ, այո՛, կան կաշառակերության առանձին դեպքեր, առանձին դրսևորումներ, որոնց դեմ մենք ուղղակի պետք է պայքար մղենք և չդադարենք պայքար մղելուց: Խնդիրն այն չէ, որ մենք ունենք կամ չունենք կաշառակերության դեպքեր, խնդիրը նրանում է, որ մենք ունենք այդպիսի կարողություն կաշառակերության դեմ պայքարելու, նաև հանրային օժանդակության միջոցով»,- շեշտեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01