ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բագրատաշենի անցակետում վերջին օրերին տեղի ունեցած երկու միջադեպերին:
«Բագրատաշենում երկու միջադեպ եղավ. մեկը ինքնավնասման միջոցով ակցիան էր: Մենք կարճ հաղորդագրություն տարածեցինք, և այդ հաղորդագրության իմաստը այն էր, որ դա մաքսային ծառայողների օրինական պահանջին ինքնավնասման միջոցով ընդդիմանալու փորձ էր: Մեր մաքսային ծառայողներն այդ անձին տարել են Նոյեմբերյանի հիվանդանոց, բուժօգնություն է ստացել, անձը վերադարձել է, ապա ամբողջ ծավալով մաքսային ձևակերպումներն իրականացվել են, իր բեռը վերցրել և գնացել է»,- պարզաբանեց նա:
Հարցին՝ դա շոո՞ւ էր, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչ էր, բայց ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է մի հոգեվիճակում գտնվել: Կարող ենք ասել, որ դա կարող է հենց հոգեվիճակից բխող ակցիա լինել: Չասենք, որ դա կարող էր շոու լիներ, չնայած չի բացառվում, որովհետև, ցավոք սրտի, այդ գործընթացի ժամանակ, երբ մեր ծառայողները բոլորը զբաղված են եղել օգնություն ցույց տալով կամ նրանց ուշադրությունը շեղվել է, մեր շատ հայրենակիցներ՝ օգտվելով այդ իրավիճակից, իրենց բեռներն ուղղակի փախցրել են»,- ասաց նա:
Անանյանը, սակայն, նշեց, որ չի կարծում, թե այդ ինքնավնասումը կազմակերպվել էր, որ անձինք կարողանային համաձայնեցված բեռներ տանել:
Ինչ վերաբերում է ՊԵԿ աշխատակիցների կողմից Բագրատաշենում քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքին, Անանյանը նշեց, որ քննություն է ընթանում և քննության ընթացքում չի ցանկանա արդյունքների վերաբերյալ որևէ դատողություն անել:
«Մենք հաղորդագրություն ենք տարածել, կուզեմ այդ հաղորդագրությամբ սահմանափակվենք, որ մեր ծառայողները գործել են օրենքի շրջանակներում. կան ականատեսներ, կան ձայնագրություններ, որոնք քննության ընթացքում կներկայացվեն, կուսումնասիրվեն և համապատասխան եզրակացությունները կարվեն»,- շեշտեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01