Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին վստահություն է հայտել, որ երկրի ազգային արժույթը, որը մեկուկես ամսում արժեզրկվել է 6.6 տոկոսով, կամրապնդվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Եթե հունիսի 20-ին դոլարի նկատմամբ լարիի՝ Ազգային բանկի կողմից հայտարարված պաշտոնական փոխարժեքը կազմել է 2.7871, ապա օգոստոսի 1-ի դրությամբ այն արդեն հասել է նոր հակառեկորդի՝ 2.9718-ի: Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն և կառավարությունը կարծում են, որ լարին չափից ավելի է արժեզրկվել, և դա կապված է զբոսաշրջիկների քանակի կրճատման պատճառով արտաքին շոկի հետ: «Կարող ենք վստահությամբ ասել, որ լարին կամրապնդվի, և դա տեղի կունենա մոտ ապագայում: Ես համամիտ եմ վարչապետի գնահատմանն այն առնչությամբ, որ լարին չափից ավելի է արժեզրկված»,- ասել է Մաճավարիանին: Նրա խոսքով միջին մակարդակի ցանկացած փորձագետ, որը քաղաքականապես օբյեկտիվ է, չի կարող ոչ մի օրինակ բերել ֆիսկալ կամ դրամական քաղաքականության մեջ, որը նպաստեր արժույթի արժեզրկմանը: «Դա տեղի ունեցավ սոսկ այն իրադարձությունների պատճառով, որոնք լուրջ խնդիրների վերածվեցին զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև կից հատվածներում: Համապատասխանաբար, դրան նաև ավելացան այն սպասումները, որոնք էլ ավելի «մռայլ» էին և էլ ավելի ծանր, քան ըստ էության այդ երևույթները: Ի վերջո մենք ստացանք այս արդյուքը»,- նշել է Մաճավարիանին, հաղորդել է Sputnik-ը:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44