Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին ելույթ ունենալու մասին հայտարարությանը։ «Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988թ.-ի մեր համազգային Շարժման գաղափարը, երբ բոլորս միահամուռ «Միացում» էինք վանկարկում՝ մեր ապագան տեսնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական օրակարգում: Իհարկե, մեր երազանքներն այսօր մասամբ իրականացված են, քանի որ Մայր հայրենիքի և Սփյուռքի գործուն աջակցության շնորհիվ մենք կարողացանք հաղթանակ կերտել պատերազմի դաշտում, և հետագայում արդեն, հաղթահարելով բազում դժվարություններ, ուղղել փլատակների տակ կորացած մեր մեջքը՝ մտնելով զարգացման մի նոր փուլ, որտեղ փայլուն ապագայի տեսլականը ավելի իրատեսական է: Բայց գաղտնիք չէ նաև, թե այս ընթացքում քանի անգամ են փորձել արհեստական եղանակներով ու կեղծ օրակարգերով խարխլել այդ միասնականության հիմքերը: Հայաստանն այսօր պատմական նոր շրջափուլ է ապրում, և այս բախտորոշ ժամանակաշրջանում, առավել քան երբևէ, բոլորս պարտավոր ենք մեր բաժին աջակցությունը բերել այն վեհ ու նվիրական գաղափարների իրագործմանը, որը, որպես գերագույն նպատակ, որդեգրել են ՀՀ իշխանությունները: Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող: Չենք հանդուրժելու, որ հերոս նահատակների արյամբ սրբագործված այս հողը երբևէ վերածվի հակահեղափոխության օջախի: Մեր դիրքորոշումը հստակ է. այն պաշտպանում է Արցախում ապրող յուրաքանչյուր հայ: Ուստի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, խորհրդանշական լինելուց բացի, կարևոր ազդակ է հանդիսանալու ապագայում մեր համազգային հիմնահարցերն ու արդի հրամայականներից բխող ծրագրերը նախանշելիս: «Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ Վարչապետի այդ կարևոր կոչին: Դիմում եմ համակուսակից ավելի քան վեց հազար հայրենակիցներիս, մեր համակիրներին, և, առհասարակ, բոլոր արցախցիներին՝ ակտիվորեն մասնակցելու հանրահավաքին՝ դրանով կրկին հաստատելով, որ Հայրենիք-Սփյուռք կապն անպարտելի է»,-գրել է նա։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03