Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է Siri-ի օգտատերերի անանուն հարցումները որոնք ինչպես նախկինում հաղորդվում էր, ընկերությունն ուսումնասիրում էր ձայնային օգնականի աշխատանքը բարելավելու համար: The Verge պորտալը հայտնում է, որ այս որոշումը հետեւել է The Guardian պարբերականի հրապարակմանը, որում Apple-ի աշխատակիցը պատմել է, որ ընկերության կապալառուները հաճախ լսում են օգտատերերի գաղտնի զրույցները եւ տեղեկանում նրանց բժշկական ախտորոշումներին, քրեական ակտիվությանը եւ ինտիմ կյանքին: «Մենք ձգտում ենք առավելագույնս բարելավել ձայնային օգնական Siri-ի հնարավորությունները՝ դրա հետ մեկտեղ պաշտպանելով օգտատերերի գաղտնիությունը»,- պորտալին հղած իր ուղերձում նշել է Apple-ի ներկայացուցիչը: Ընկերությունից հավաստիացրել են, որ ստուգում են սկսել եւ ամբողջ աշխարհում կասեցրել են Siri-ի ատեստացիայի ծրագիրը: Դրանից բացի, ծրագրային ապահովման ապագա թարմացումների շրջանակում օգտատերերին թույլ կտան ինքնուրույն որոշել՝ մասնակցեն արդյոք ձայնային օգնականի գնահատմանը: Ընդ որում՝ Apple-ից չեն հստակեցրել, թե արդյոք սա նշանակում է, որ ընկերությունն իր սերվերներում այլեւս չի պահպանում օգտատերերի գրառումները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձայնային գրառումների շարքում, որոնք հայտնվում են Apple-ի կապալառուների տրամադրության տակ, հանդիպում են ոչ միայն որոնման հարցումներ: Համակարգում սխալների պատճառով, որոնք հանգեցնում են բարձրախոսի սխալ գործարկման, գրառումներում լսվում են մարդկանց խոսակցությունները: Ընդ որում՝ նշվում էր, որ դա ոչ մի կերպ չի ազդել օգտատերերի գաղտնիության վրա, քանի որ արտահաստիքային աշխատակիցները նրանց Apple ID-ի մասին տեղեկություն չեն ստացել:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55