Թուրքիայի դիրքորոշումը պարզ է: Ստամբուլահայ մարզիկների մասնակցությունը Համահայկական խաղերին կարող է չհամընկնել իրենց համայնքի քաղաքացիական իրավունքների և պատասխանատվության հետ:
Ստամբուլահայ մարզիկների խումբն այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին, որոնք անցկացվելու են Արցախում։ Ինչպես գրում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Համահայկական խաղերի Ստամբուլի կարգադիր հանձնախմբի ատենապետ Հայկարամ Քարասուն։
Հայկարամ Քարասուի խոսքով՝ չմասնակցելու գլխավոր պատճառը համահայկական խաղերի անցկացման վայրն է: Քաջատեղյակ լինելով Թուրքիայի դիրքորոշմանը արցախյան հողերի նկատմամբ, ատենախմբի անդամները ավելորդ ռիսկի դիմել չեն ցանկանում։
« Թուրքիայի դիրքորոշումը հստակ է տարածաշրջանի խնդիրների նկատմամբ և Ստամբուլի կարգադիր հանձնախմբի անդամները համոզված են, որ Արցախում կազմակերպված համահայկական խաղերը և ստամբուլահայ մարզիկների մասնակցությունն այդ խաղերին կարող է չհամընկնել իրենց համայնքի քաղաքացիական իրավունքների և պատասխանատվության հետ»,– գրում է օրաթերթը։
Նշենք, որ այս տարի Համահայկական խաղերի 20-ամյակն է, և այն տեղի է ունենալու օգօոստոսի 5–17 ընկած ժամանակահատվածում: Այս խաղերը Հայաստանի Հանրապետություն–Արցախ–Սփյուռք եռամիասնության խորհրդով՝ թվով 7–րդն են։
Համահայկական խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 6–ին` Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը՝ օգոստոսի 17–ին` Երևանի Ազատության հրապարակում։ Խաղերի կարգախոսն է` «Միասնություն` սպորտով»։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44