Boeing 737 MAX-ի շահագործումը կվերականգնվի 2020 թվականի սկզբից ոչ շուտ այն պատճառով, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) Եվրոպայի երկրների ավիակարգավորողների պնդմամբ այս օդանավերի հավաստագրման ընթացակարգը համալրել է նոր թեստերով, հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականի տեղեկություններով՝ ԴԱՎ-ն որոշել է չսահմանափակվել այս շարքի օդանավերի MCAS (Maneuvering Characteristics Augmentation System – («Մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգ») համակարգի խափանումների պատճառների վերացմամբ: Որոշվել է ավիասիմուլյատորների վրա ստուգել թռիչքի ժամանակ ոչ սովորական իրավիճակների սցենարները, որոնց առաջացման հավանականությունն աննշան է: Մեկ առանձին վերցրած դեպքում թեստի ժամանակ օդաչուն այդպիսի խափանմանն արձագանքել է 16 վայրկյանում, որը չափազանց երկար է ԴԱՎ-ի հավաստագրած նորմերից: Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ ավիակարգավորողը նաեւ մշակում է Boeing 737 MAX-ի յուրաքանչյուր չվերթի ժամանակ թռիչքի կառավարման համար պատասխանատու օդանավի 2 համակարգիչ միաժամանակ գործարկելու առաջարկը: Նախկինում այս օդանավերում աշխատել է այդ համակարգիչներից մեկը: Boeing 737 MAX օդանավերի շահագործումը դադարեցվել էր 2 ավիաաղետներից հետո. մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը, որի հետեւանքով զոհվել էր 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության նույն մոդելի օդանավի աղետի հետեւանքով զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունն ընդունել էր, որ 2 դեպքում էլ օդանավերում կործանվելուց առաջ տեղի է ունեցել MCAS համակարգի աշխատանքի խափանում: Դրանից հետո շատ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ԵՄ պետությունները, անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել էին այդ շարքի օդանավերի շահագործումը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44