ԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստացած է թուրքական բանակի՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելու մտադրությամբ: Ինչպես հայտնում է tass.ru-ն, այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
«Նման միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ անհանգստություն են առաջացնում, հատկապես, երբ ամերիկացի զինծառայողները կարող են գտնվել մոտակայքում… Մենք յուրաքանչյուր նման գործողություն անընդունելի ենք համարում և կոչ ենք անում Թուրքիային աշխատել մեզ հետ համատեղ մոտեցման մշակման համար»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական արշավ կսկսի Եփրատի արևելյան ափին և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին:
«Մենք կմտնենք Եփրատ գետից արևելք ընկած հատվածը, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս և Էլ Բաբ: Մենք տեղեկացրել ենք այդ մասին Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Մենք չենք կարող լռություն պահպանել մեր երկրի նկատմամբ հարձակումների պարագայում», - հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ, թուրք ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է սկսել ռազմարշավը Եփրատի հյուսիսում, ինչպես նաև Մանբիջում՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չբերի նրանց այնտեղից: Ավելի ուշ նա տեղեկացրել էր, որ որոշել է հետաձգել ռազմարշավի մեկնարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերին ունեցած հեռախոսազրույցից հետո:
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44