Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 2-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 140 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, բացահայտվել է մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 35, խարդախության 25, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 9, սպառնալիքի և սառը զենքի հայտնաբերման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, դրամանենգության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, անառակաբարո գործողություններ կատարելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 անհետ կորած և 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, դրամանենգության, ապօրինի ծառահատման և այլ հանցագործության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44