Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում 2019թ. հունվար-հունիսին կազմել է 900,5 մլրդ դրամ, ինչը 6.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ն, այս մասին նշված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունում։
Արդյունաբերական արտադրանքի հիմնական ոլորտներում ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել են դրական միտումներ։
Մասնավորապես՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը 2019թ. առաջին կիսամյակում աճել է 6.8%-ով՝ կազմելով 159.19 մլրդ դրամ։
Մշակող արդյունաբերությունն այս տարվա հունվար-հունիսին կազմել է 605.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 8.7%-ով։ Ընդ որում՝ սննդամթերքի արտադրությունը աճել է 7.8%-ով, խմիչքի արտադրությունը՝ 7.9%-ով, իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 16.7%-ով։
Հիմնային մետաղների արտադրության ծավալները նվազել են 2.5%-ով, իսկ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը աճել է 37%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 31.8%-ով։ Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը նշված ժամանակահատվածում 35.5%-ով կտրուկ աճ է գրանցել, իսկ հագուստի արտադրությունն աճել է 26.2%-ով։
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2019 թվականի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 0.3%-ով, ընդ որում, այդ ցուցանիշը նվազել է էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման 3%-ով նվազման պատճառով։
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտի արտադրանքը 2019թ-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 12,8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.7%-ով ավելացել է:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22